Այսօր դեղատներում վաճառվում են հարյուրավոր պրեպարատներ՝ հոդացավերից ազատվելու համար․ դեղահաբեր, քսուքներ, գելեր․․․ Դրանց գինն այնքան էլ մատչելի չէ,միջոցները հաճախ չեն ապահովում ցանկալի արդյունք,նաև կարողեն ունենալ կողմնակի ազդեցություն։ Առաջարկում
ենք փորձել այս բնական և գերարդյունավետ միջոցը, որն արագ պայքարում է հոդացավերի դեմ, չի վնասում օրգանիզմին։

Անհրաժեշտ է․

մանանեխի փոշի՝ 1 ճ․գ․
ջուր՝ 1 ճ․գ․
ծովի աղ խոշոր՝ 1ճ․գ․
մեղր՝ 1ճ․գ․
Պատրաստման եղանակ․

Խառնել բոլոր բաղադրիչները՝ մինչ միասեռ զանգված կստացվի։ Քսել հիվանդ հոդի հատվածում, ծածկել տոպրակով և փաթաթել
տաք շարֆով։ Թողնել թրջոցը 2 ժամ։ Իսկ ավելի լավ կլինի, եթե մնա ամբողջ գիշեր։Դրանից հետո պարզապես լվացեք խառնուրդի
մնացորդները և սրբեք մաշկը։ Արդյունքը կզգաք հենց առաջին կիրառումից հետո։Պետք է կրկնել պրոցեդուրան 5 անգամ։ Միևնույն
քսուքը կարող եք օգտագործել մի քանի օր, պարզապես պահեք այն սառնարանում, իսկ օգտագործելուց առաջ տաքացրեք գոլորշու
վրա։

Բուժիչ քսուքի հիմնական բաղադրիչը մանանեխն է։ Այն տաքացնում է հոդը, թուլացնում։ Ի դեպ, եթե ցավում է գլուխը կամ կոկոր-
դը, 1թ․գ․ մանանեխի փոշի կուլ տվեք։ Այդպես կկարգավորեք ձեր վիճակը։Մեղրը նույնպես ունի տաքացնող հատկություն, իսկ աղը
հոդերից դուրս է բերում ցավը։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․

Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է
կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնա-
գետ բժիշկների։

Ապրեք առողջ