Գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ 2030 թվականին այն երկրներում, որտեղ սեռով պայմանավորված шբորտները պահանջված են, չիծնվի 4,7 մլն կին, ինչը կարող է հանգեցնել ժողովրդագրական ճգնաժամի:

 Ինչպես են մասնագետները եկել նման եզրակացության:

1970-ականներից սեռով պայմանավորված աբորտների պատճառով Չինաստանի, Հնդկաստանի  և ևս 10 երկրների բնակչությունը զրկվել է 23-ից մինչև 45 միլիոն կին բնակչությունից:

BMJ Global Health ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակներն օգտագործել են տվյալներ, որոնք հիմնված են 204 երկրների ավելի քան երեք միլիարդ ծննդյան գրառումների վրա, և հայտնաբերել են 12 երկրներ՝ սեռերի աղավաղված հարաբերակցությամբ և ևս  17 երկրների, որոնց սպառնում է այդ ուղղությամբ շարժվելը:

Գիտնականները ենթադրում են, որ 2100 թվականին 12 երկիր ընդհանուր առմամբ կկորցնի 5,7 մլն կին, որոնք չեն ծնվի, ինչը կարող է երկարաժամկետ մշակութային և սոցիալական հետևանքներ առաջացնել: Ընդ որում, նշվում է, որ արդեն այսօր այդ երկրները վերականգնման նշաններ են ցուցադրում, մասնավորապես՝ Չինաստանն ու Հնդկաստանը, որոնցում աղջիկների 95 տոկոսը չի ծնվել:

Չինաստանում և Հնդկաստանում, որտեղ տղամարդիկ այժմ 70 միլիոնով ավելի շատ են, քան կանայք, սեռերի անհավասար հարաբերակցությունը արդեն հանգեցրել է ամուսնական ճգնաժամի  և  մենակության , ինչպես նաևբռնության, կանանց առևտրի,մարմնավաճառության աճի: