Ես եմ Տերը, քո բոլոր կարիքները հ ոգացողը։ Դու պետք է անպայման վստահես ու ապավինես Ինձ։ Վստահիր մինչև ամենավերջին վայրկյանը, վստահիր և մի վա խենա։ Դու պետք է ամբողջովին կախում ունենաս միայն Աստվածային Զորությունից։ Ես քեզ չեմ մոռացել, քո օգնությունը տեղ կհասնի։

 

 

Իրականացված կտեսնես ու կաճանաչես Իմ Աստվածային Զորությունը։ Տոկալը այն հավատքն է, որ մինչև կտր վելու աստիճան փ որձության է ենթարկվում։ Դու պետք է սպասես, վստահես, հուսաս և ուրախանաս Ինձնով։ Ոչ թե մարդուն, այլ Ինձ ապավինիր,

Ես եմ քո Զորությունը, քո Օգնությունը և քո կարիքները հո գացողը։Իսկապես Ե՞ս եմ քո կարիքները հո գացողը, թե՞ ոչ։ Այս է հարցը։ Ինձ համար կատարվող յուրաքանչյուր գործ պետք է ենթարկվի այս փ որձությանը։ Տեր կանգնեք ձեր հոգուն ուրախությամբ ու համբերությամբ։ Պետք է սպասեք, մինչև որ Ես ճանապարհը ցույց տամ։ Անգամ երկինքը չի կարող ունենալ ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը,

որ հո գին է զգում, երբ երկար սպասումից հետո շնորհում եմ նրանբ Պսակը Հաղթության։ Բայց Իմ աշակերտներից ոչ ոք չի կարող իրապես հաղթել, մինչև որ չսպասի՝ սկսելու ճանապարհ ելնելու Իմ Հրամանին։ Հնարավոր չէ նե ղության մեջ ընկնել, երբ համոզված ես, որև Ես եմ քո կարիքները հո գում։