Հայ փոքրիկն առաջին անգամ գնացել է ռուսական մանկապարետզ: Դայակն այնտեղ նրան ռուսերեն հարցնում է , թե՝ где нос, փոքրիկն էլ թե нос չի, էս քիթ է: Ու այսպես մարմնի բոլոր մասերի հայկական տարբերակներն ասում ու սովորեցնում է դայակին: Փոքրիկն այդպես էլ ռուսական տարբերակները չի ասում:

Իսկական հրաշք է: Համացանցում փոքրիկի մասնակցությամբ այս տեսանյութը բազմաթիվ դիտումներ է հավաքել:Հայերը նրան գովաբանում ենէ ասելով, թե իսկական հայ է, որ թասիբ ունի և ուր էլ գնա, իր մայրենի լեզուն չի մոռանում:

Իսկապես, փոքրիկները մերկյանքի հրաշներն են: Նրանք ամենաշուտն են սովորում ամեն ինչ, սկսած լեզվից, ավանդույթներից , ամեն ինչից:

Ինչպես ասում են, մեր վաղվա օրը, ապագան կախված է հենց այս փոքրիկներից, այս սերունդից: եթե իսկապես ծնողները հայրենասեր երեխաներ դաստիարակեն, ապա կարելի է ասել, որ մեր հայրենիքը հուսալի ձեռքերում է:

Իսկ այն, որ մեր այսօրվա սերունդ , իսկապես հայրենասեր է, դրա մասին խոսք լինել չի կարող: Այս փքրիկը վառ ապացույցն է:

Մեկնաբանություններում  օգտատերերը այնքան էին հիացել փոքրիկի քայլով, որ ցանկություն էին հայտնում նրան գրկելու և սիրելու: