Կարդացեք նաև՝

Այս տասնօրյակում Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակվել են ավելի շատ բացասական հոդվածներ։

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սարգսյանը պահանջում է անվավեր ճանաչել այն որոշումը, որով վարչապետն ամիսներ առաջ նրան ազատել էր աշխատանքից:

Ըստ լրատվականների, Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ ընտրությունները պետք է տեղի ունենան 2018թ. աշնանը, ոչ թե գալիք գարնանը։ Այս պնդման պատճառն, ըստ լրատվականի, մինչ այժմ պատասխան չունի։ Սակայն, մի տեսակետ, այնուամենայնիվ, քննարկվում է։ Վերլուծության համաձայն, հեղափոխությունից մի քանի ամիս անց արդեն նկատվում էր էյֆորիայի չափաբաժնի թուլացում:  Այդ մասին Նիկոլ Փաշինյանին հուշել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաեւ օտարերկրյա որոշ պաշտոնյաներ, որոնք ամեն օր այցելում էին Հայաստան ու քննարկումներ ունենում վարչապետի հետ: Այդպիսով Փաշինյանը, նախապատրաստվելու ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ինչպես կարգն է քարոզչություն իրականացնելու հնարավորություն տվեց մյուս քաղաքական ուժերին, որոնք, մասնակցեցին ընտրություններին, որովհետեւ չմասնակցել ուղղակի չէին կարող:

Միհրան Հակոբյանն էլ իր խոսքում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ՀԴՄ-ների վերաբերյալ հայտարարությանն, ասել է. «Փաշինյանն իր քաղաքական ու տնտեսական մտքի սնանկությունը փորձում է քողարկել «ՀԴՄ կտրոնով զինվորին հաց ենք հասցնում» պրիմիտիվագույն թեզով»։