Հրատապ լուր. Լոս Անջելեսում uպանվել է հայտնի գործարար Արմեն Սահակյանը

freenews.am-ը գրել է.

ԱՄՆ-ում՝ Լոս Անջելոսի իր տանն այսօր սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար,Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, որը Երևանում հայտնի էր Վիետնամ մականունով…

Այս մասին գրում է freenews.am-ը եւ ավելացնում, որ փոխհրաձգության ընթացքում Սահակյանի կինն էլ ծանր վիրավորվել է…«Արմեն Սահակյանը նաև Նոյյան Տապան գրախանութի սեփականատերն էր…Գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ…Սահակյանին հաջողվել է կրակել և սպանել նրանցից մեկին, մինչդեռ, դժբախտաբար, մյուս մեքսիկացուն հաջողվել է կրակել և սպանել գործարարին,

ինչպես նաև ծանր վիրավորել վերջինիս կնոջը, այնուհետև լքել դեպքի վայրը…Այս պահին Սահակյանի կինը գտնվում է հիվանդանոցում, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը», գրել է կայքը: Ավելի ուշ կինը նույնպես մահացել է…Ըստ աղբյուրի՝ հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ Արմեն Սահակյանին սպանել են տեղի հայերի պատվերով…Գործարարն ուներ 3 անչափահաս երեխաներ