Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է իր ամանորյա ցանկությունը: Այս մասին պետության ղեկավարը պատմել է Կարմիր հրապարակի մոտ երեխաների հետ մարզվելուց հետո,հայտնում է ՌԻԱ Նովոստին: Գործակալության տվյալներով՝ մի փոքրիկ աղջիկ Պուտինին հարցրել է իր ամանորյա ցանկության մասին:

Սկզբում նախագահը պատասխանել է, որ ինքը դեռ չի մտածել, սակայն շատ արագ կողմնորոշվել է։ «Որ բոլորը առողջ լինեն․․․»,- ցանկացել է ՌԴ առաջնորդը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը մասնակցել է «Ցանկությունների տոնածառ» արշավին և իրականացրել Չելյաբինսկի շրջանից իննամյա Դիմայի երազանքը, ով ցանկանում էր նախագահի հետ սահադաշտ գնալ: