Կարդացեք նաև՝

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները ՀՀ պարետի՝ 2020 թվականի հունիսի N 139 որոշման համաձայն այսօր խստացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Հուլիսի 11-ին պատմության և մշակույթի հուշարձանների հարակից կանաչ գոտիների մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերվել է դիմակ չկրող 2 անձ, որոնց նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Վերահսկողական աշխատանքների ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները շարունակում են տրամադրել մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակներ և հորդորում խստորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները։