Lragir.am-ը գրել է․

Եվրամիության երկրների առաջնորդների հետ տեսախորհրդակցության ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի ու Թուրքիայի սերտ կապերի կապակցությամբ․․

Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, «Նախագահը ցանկություն Է հայտնել միասին աշխատելու ընդհանուր արտաքին քաղաքական շահերի համար, ներառյալ Չինաստանը և Ռուսաստանը․․

Բացի դրանից, նա նշել Է ԱՄՆ-ի եւ Եվրամիության փոխգործակցության շարունակման անհրաժեշտությունը Թուրքիայի, Հարավային Կովկասի, Արևելյան Եվրոպայի եւ Արևմտյան Բալկանների շուրջը»․․

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ջորջ Քենթը Սենատի Միջազգային հարաբերությունների ենթահանձնաժողովում ասել էր, որ Հարավային Կովկասում եւ մասնավորապես Ղարաբաղում պետք է լինի ԵԱՀԿ ձեւաչափը եւ ոչ թե Թուրքիայի ու Ռուսաստանի առաջարկած 3+3 պլատֆորմը․․

ԱՄՆ-ն այսպիսով չի ընդունում ռուս-թուրքական համաձայնությունները եւ չի համարում, որ հակամարտությունը լուծված է, ինչպես պնդում է ռուս-թուրքական տանդեմը..

Կունենա՞ դա գործնական շարունակություն, թե՞ ԱՄՆ-ի համար այդ հանգամանքը կմնա որպես Ռուսաստանի ու Թուրքիայի դեմ ճնշման լծակ, այդ թվում Արցախի կարգավիճակի հարցը․․

Մոսկվան ու Անկարան դեմ են Մինսկի խմբին, թեեւ Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ խոսում է «երկարատև լուծման» մասին, փորձելով Մինսկի խմբին իր անդամակցության հանգամանքն օգտագործել թուրքերի հետ համաձայնությունները «լեգիտիմացնելու» և Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմում իր դերն ու մասնակցությունը «չեզոքության» քարոզչությամբ քողարկելու համար․․

Այդ փորձերը տապալվել են, իր հերթին, ռուս փորձագետների պնդմամբ՝ Ռուսաստանի դիրքերը իրավական առումով խոցելի են, մասնավորապես խաղաղապահների մասով․․

Ռուս-թուրքական համաձայնությունները մերժելու Արևմուտքի համառությունը ռուս-թուրքական տանդեմին կարող է մղել առավել սերտ ու կпշտ քայլերի, ընդհուպ Հայաստանի դեմ ռшզմшկшն նոր գրпհների․․

Թուրքիան հայտարարեց, որ ամեն ինչ անելու է եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելու համար, իսկ Ռուսաստանը սկսել է Հայաստանի դեմ նոր պшտ երшզմը՝ հայկական ինքնության ու ինքնիշխանության, եկեղեցու ու բանակի դեմ․․

Միևնույն ժամանակ, մարտահրավերները համարժեք են հնարավորություններին, այս պարագայում՝ ռուս-թուրքական ծրագրերին դիմադրելու մասով․․