Պարոն, Ալիև, իմ կովկասյան դաստիարակությունը թուլ չի տալիս, որ ես ոչ կոռեկտ արտահայտվեմ ձեր մասին, բայց միևնույն ժամանակ իմ կովկասյան այդ դաստիարակությունը ինձ ստիպում է, որ խոսեմ ճշմարտության մասին, խոսեմ պարզ ու ձեր ճակատին ասեմ այն ամենը ինչ մտածում եմ։ Իսկ գիտեք թե ես ինչ կարծիքի եմ ձեր անձի մասին․․

Ձեզ կարելի է բնութագրել երկու բառով․ չափահաս երեխա։ Դուք վաղուց արդեն երիտասարդ չէք, բայց ձեր մանկամտությունն ուղղակի ապշեցնում է։ Երբ տեսնում եմ թե ինչ դեմքի արտահայտությամբ եք նկարվում Արցախի ձեր կողմից գրավյալ տարածքներու, ծիծաղս գալիս է․․

Պարզ զգացվում է, որ դուք փորձում եք ուժեղ մարդու տպավորություն թողնել, բայց իրականում ուղղակի զավեշտալի վիճակում եք հայտնվում։ Դուք խոսում եք ձեր ջախջախիչ հաղթանակի մասին, հպարտանում ու հոխորտում․․

Պարոն ալիև, լավ միթե չեք ամաչում ու չեք կամրում ձեր իսկ խոսքերից։ Ասում եք թե ղարաբաղը ադրբեջան է։ Խորհուրդ կտամ միհատ ուշադիր նայլե թե որ երկրի զորքերն են կանգնած այնտեղ․․

Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա ու նաև ադրբջեջան։ Առանց ռուսների ու թուրքերի թույլտվության, դուք մի մետր անգամ չեք կարող շարժվել ու առանց թուրքերի օգնության դուք վաղուց պարտված կլինեիք այս պատերազմը․․

Դուք լավ գիտեք, որ ես մեծացել եմ հայկական ընտանիքում, ու մանկությունս անց եմ կացրել Բաքվում։ Ես ճանաչում եմ տասնյակ հայերի ու ադրբեջանցիների։ Կարող եք թվարկել ընդամենը 3 ադրբեջանցի հայտնի կոմպոզիտորի, գրողի, դերասանի, կամ երգչի անուն։ Դուք կարող եք նշել ադրբեջանցի ընդամենը 3 հայտնի մարզիկի, գյուտարարի, կամ բարերարի․․

Վախենամ, որ ոչ։ Իսկ ես, եթե կուզեք, կարող եմ թվարկել ոչ թե 3, այլ 30 հայի անուն յուրաքանչյուր ոլորտում։ Ռազմի հետ կապված։ Դուք կարող եք թվարկել, թեկուզ և մեկ ադրբեջանցի մարշալի անուն։ Իսկ մարշալ Հովհաննես Բաղրամյան, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ մարշալ Հովհաննես Իսակով, ԽՍՀՄ ԶՈՒ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյան, ԽՍՀՄ ավիացիայի գլխավոր մարշալ Արմենակ Խանփերյանց անունները քեզ շատ բան են ասում․․

Իսկ գիտես, գոնե թե ծնունդով որտեղից են այդ հայ մարշալների մեծ մասը․ Եթե չգիտես ասեմ․ նրանք հերոսական արցախից էին։ Դե իսկ գեներալների, ու հերսների մասին բան չեմ ասում, որպեսզի չուշաթափվես․․

Ալիև, սթափի ու դադարեցրու քո այդ կեղծ գլուխգովոթյունը։ Հավատա, որ քո ուրախությունը հարատև չի լինելու, իսկ թուրքիան վաղ թե ուշ զիջելու է իր դիրքերը, ու այդժամ, երբ մնաս մեն մենակ հայերի դեմ, կտեսնես թե ովքեր են նրանք, չնայած կասկածում եմ, որ կմնաս ու չես փախչի երկրից։