Հատուկ քննչական ծառայությանից «Ազատությանը» փոխանցեցին, որ Վարդան Ղուկասյանի հայտարարության տեսանյութը կկցվի մարտի 1-ի գործին և քննության առարկա կդառնա։

Երեկ համացանցում տարածվեց Դոգ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, որտեղ Ռազմական ոստիկանության և Ոստիկանության նախկին աշխատակիցը պնդում է, թե 2008-ի

մարտի 1-ին Ռազմական ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանը, դուրս գալով Կառավարության շենքից, հրահանգել է կրակել ժողովրդի վրա: Նաև՝ թե մարտի 1-ին Երևանում եղել են Ղարաբաղից բերված զորք, հատուկ ջոկատայիններ։