Կարդացեք նաև՝

Թուրքիայի Աքշեհիր լիճը կլի մայի գլոբալ փոփոխության պատճառով ամբողջությամբ չորացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայի Կոնիայում գտնվող Աքշեհիր լիճը ամբողջությամբ չորացել է կլի մայի գլոբալ փոփոխության հետևանքով: Աքշեհիր լիճն արդեն կարելի է ծայրից ծայր շրջել ավտոմեքենայով, իսկ գյուղացիներն

իրենց անա սուններին արածեցնում են լճի հենց կենտրոնային հատվածում: Կոնիայի տեխնիկական համալսարանի ճարտարագիտական ​​ու բնական գիտությունների ֆակուլտետի, երկրաբանական

ճարտարագիտության ամբիոնի դասախոս պրոֆեսոր Թահիր Նալբանչալարն ասում է . «Մենք արդեն կարող ենք Կոնյա լճի վրա տներ սարքել: Աքշեհիր լիճն էլ չկա: Այն շրջակա գյուղերի բնակիչների միակ ապրուստն էր ։ » Նալբանչալարն

ասում է , որ Աքշեհիր լիճը Կենտրոնական Անատոլիայի ու Թուրքիայի ամենակարևոր ջրային ռեսուրսներից մեկն էր։ Այսօր 100-ավոր ձկնորսներ գործազուրկ են մնացել ու միայն լճի որոշ կետերից խոտ են տանում անաս ունների համար: