iPress.am— Լրագրող Նաիրի Հոխիկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջապես պատմեմ, թե ինչու այդպես էլ չընդունեցի Նիկոլ Փաշինյանին․ 2007թ․ դեկտեմբերին Աշոտ Բլեյանը Երևանում կազմակերպում էր «Ադրբեջանի օրեր» անվանումով միջոցառում՝ Հայաստան հրավիրելով ադրբեջանցի լրագրողների և իրավապաշտպանների։Նախաձեռնությանն աջակցում էր լրագրող, խմբագիր Նիկոլ Փաշինյանը։ Ինձ՝ որպես տարածաշրջանային խնդիրներ լուսաբանող լրագրողի, հրավիրեցին ադրբեջանցիների հետ հանդիպման։ Մասնակցում էին Աշոտ Բլեյանը, Գեորգի Վանյանը, Նիկոլ Փաշինյանը, նաև Ադրբեջանից ժամանած Էլնուր Միրզոևը, ևս մի քանի հոգի։

Մեր քննարկմանը Միրզոևը փորձում էր համոզել, որ Ադրբեջանի հզորությունը այնքան է մեծացել, որ Հայաստանն էլ չի կարողանա դիմակայել, ավելի լավ է հաշտվել իրողությունների հետ։ Երբ ես հակադարձեցի, թե իր ուժերի վրա վստահ Ադրբեջանը կհարձակվեր, ինձ արձագանքեց Նիկոլ Փաշինյանը