Արաբներ (արաբ․՝ العرب‎‎ ալ-արաբ), ժողովուրդ, որը բնակվում է Արաբական աշխարհում: Նրանք հիմնականում ապրում են Արևմտյան Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի, Սոմալի թերակղզու և Հնդկական օվկիանոսի կղզիների Արաբական երկրներում:

Արաբներն առաջին անգամ հիշատակվել են մ. թ. ա. իններորդ դարի կեսերին որպես Արաբական թերակղզու ցեղեր[2]: Սկզբնական շրջանում արաբները եղել են Ասորեստանի կազմում (մ. թ. ա 911–612 թվականներ) և նրան հաջորդած Բաբելոնի (մ. թ. ա 626–539 թվականներ), Աքեմենյանների (մ. թ. ա 539–332 թվականներ), Սելևկյանների և Պարթևաստանի տիրապետության տակ[3][4][5]: Արաբական

ցեղերը, որոնցից հայտնիներն էին Ղասանիդները և Լախմիդները, սկսեցին բնակություն հաստատել Սիրիական անապատի հարավում 3-րդ դարից Հռոմեական և Սասանյան կայսրությունների ժամանակ[6][7][8]: Ավանդաբար համարվում է, որ արաբները սերում են Իսմայելից, ով Աբրահամի

որդին էր[9][10][11]: Արաբական անապատը համարվում է արաբների ծննդավայրը[12]: Կան նաև այլ արաբական խմբեր, որոնք տարածվել են ցամաքով և գոյություն ունեն հազարամյակներ[13][14]: