Կարդացեք նաև՝

Էդ ընթացքում մի ավտո կանգնեց, վարորդը՝ հիսունի մոտ մարդ մոտեցավ, թե բա ապեր բալանսիրովկա անու՞մ ես: Լսեց դրական պատասխան և շարունակեց. Մի հատ հետևի ակերս բալանսիրովկա արա, թափ է տալիս: Երիտասարդը հարցրեց. Ի՞նչ արագության տակ է թափ

տալի: Վարորդը պատասխանեց հետևյալը. 20-ից 30 կիլոմետր արագությունից սկսած: Ասում է. Հոպար, էդ բալանսիրովկայից չի, դա ուրիշ դեֆեկտ ա, տար խադավիկի մոտ: Վարորդն էլ. Ապեր, սակայն հետևի ակերը բալանս չեմ արել, դու արա, ինձ թվում է դրանից ա: Երիտասարդը պատասխանեց. Հոպար ջան բալանսիրովկից

թափ տալը իննսուն արագությունից հետո է լինում, դա ուրիշ բան ա: Հոպարը մի հատ էլ ասեց. Սակայն… եւ երիտասարդը խոսքը կտրեց. Ինձ ավելի լավ, գործ կանեմ, գումար կաշխատեմ, սակայն ախր դրանից չի… Հոպարը համոզվեց, նստեց մեքենան գնաց: Երիտասարդը

վերջացրեց իմ մեքենայի ակերի փչելն և ասեց. Որ իջնի եկեք: Աննկատ հազար դրամ դրեցի պատուհանի գոքին և դուրս եկա: Արդեն նստել էի մեքենան վազելով եկավ: Գումարն էր հետ տալի, ասում է չի լինի հոպար, գործ չարեցի, ասում եմ ախր զանգեցի,

էս ցրտին եկար ու ակս փչեցիր, խորհուրդ տվեցիր, դա էլ ա գործ: Չէ, ասում է, էդ ինչ գործ… Վերջը մի ձև համոզեցի փողը վերցրեց, սակայն պայմանով, որ հաջորդ անգամները գումար չեմ տալու։ Ասեցի օքեյ ու արդեն քշելուց առաջ պատուհանը իջեցրեցի ու ավելացրեցի. Ապեր քո գործերը շատ լավ են

լինելու: Զարմացած հարցրեց ինչի՞ց իմացաք, ասում եմ որովհետև մրցակիցներիցդ մի մեծ առավելություն ունես՝ գործի մեջ արդար ես… Երեկ արդեն մեր գլխավոր մենեջերին ասեցի, որ Արտ Լանչի բոլոր ավտոների ակերի հետ կապված խնդիրների ժամանակ դիմեն էդ վուլկանիզացիա»: