Անգելա Մերկելը խոսել է ՀՀ 1֊ին տիկին՝ Աննա Հակոբյանի մասին

Նա Գերմանիայի ընդհանուր թվով 34-րդ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության ութերորդ կանցլերն է…

Մերկելը հայտնի է իր չոր կեցվածքով և աշխարհի հզոր երկների ղեկավարները մեծ տեղ են տալիս Գերմանիայի կանցլերին և ոչ միայն նրա զբաղեցրած պաշտոնի համար: Աշխարհում քիչ չեն կին քաղաքական գործիչները, երկրի ղեկավարները, բայց Մերկելը առանձնանում է յուրաքանչյուրից:

Ինքս անձամբ եմ ճանաչում տիկին Աննային, նման կանայք զարդարում են մեր մոլորակը. Անգելա Մերկել

Շատ քիչ պաշտոնյաներ ու հասարական դեմքեր են արժանանում Մերկելի հատուկ ուշադրությանը․․․ Մեր երկրի 1֊ին տիկինը ոչ միայն ուշադրության է արժանացել, այլև մեծարանքի է արժանացել Գերմանիայի կանցլերի կողմից: Վերջինս խոսել ու գովեստի խոնքեր է հնչեցրել Աննա Հակոբյանի մասին:

Լրագրողները Մերկելից հետաքրքրվել են, թե ինչպես է նա վերաբերում պետությունների ղեկավարների կանանց ու նրանց դերին: Մերկելը պատասխանելով այդ հարցին, առանձնացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը: Խոսելով Աննա Հակոբյանի մասին՝ կանցլերը նշել է․

«Ես շատ լավ եմ վերաբերում այդ տիկնոջը, գիտեմ, որ նա մեծ դեր է ունեցել Հայաստանում կատարված հեխափոխության գործում:

Ինքս անձամբ եմ ճանաչում տիկին Աննային, բախտ եմ ունեցել հանդիպելու նրա հետ: Նման կանայք զարդարում են մեր մոլորակը, այդ տեսակը մեզ շատ է պետք․ ապագան նրանցն է։