Կարդացեք  նաև՝

Նաիրի Հոխիկյանը գրել է. Արցախից ևս 600 քկմ, այլ կերպ ասած՝ երեք հատ Երևան քաղաքի չափ տարածք հանձնվեց Ադրբեջանին: Նախկին ԼՂԻՄ-ի կազմից: 15կմ լայնություն ու մոտ 40կմ երկարություն ունեցող այս անչափ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածքը՝ Խծաբերդ, Հին Թաղեր բնակավայրերով և Դիզափայտ լեռով արդեն Ադրբեջանի հսկողության տակ է:

ՌԴ ՊՆ-ն դեռ դեկտեմբերի տասներեքին հրապարակած քարտեզներում այս տարածքը ներկայացրել է Արցախի հսկողության ներքո, դեկտեմբերի տասնչորսի պաշտոնական քարտեզում այն հանված է Արցախից: Որպեսզի արդարացնողները փաստարկ չբերեն, թե պահելը դժվար էր կամ կարևոր չէր, ասեմ, որ միայն Դիզափայտ բարձունքը՝ մոտ 2500մ. բարձրությամբ,

հսկողության տակ է պահում Շուշի, Հադրութ, Ջրական (Ջեբրայիլ), Կովսական, Սանասար քաղաքները, Իրանի սահմանը ու Իրանի տարածքի որոշ հատվածներ: Պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմիցս փորձել է գրա վել այս տարածքը, բայց շնորհիվ հայ զինվորների և կամավորների, հնարավոր է եղել պահել այն: Կարծում եմ, ՀՀ և Արցախի իշխանությունները հպարտ քաղաքացիներին բացատրություն պետք է տան:

Գուցե այս տարածքը փոխվել է մեկ այլ՝ ավելի երևացող, բայց պակաս կարևոր տարածքի հե՞տ: Օրինակ՝ Ադրբեջանը խոստացել է այլևս չպահանջել իրեն հանձնել ՀՀ Սյունիքի մարզի ճանապարհներից մեկը կամ գյուղացիների որոշ վարելահողեր: Դա, իհարկե, ավելի երևացող է, սակայն հավատացեք, որ Դիզափայտի բարձունքը կորցնելը հավասարազոր է խաչ քաշել ապագա ծրագրերի վրա: