Ինչի՞ց եք հիասթափվել, հարգելի ՀՀ քաղաքացիներ… միգուցե նրանից, որ… Մայիս Հայրապետյանի դիպուկ գրառումը

Մայիս Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «ինձ համար տարօրինակ են այն մարդկանց դիրքորոշումները, որոնք աջ եւ ձախ հայտարարում են, թե հիասթափվել են…. ինչի՞ց եք հիասթափվել, հարգելի ՀՀ քաղաքացիներ… միգուցե նրանից, որ գրեթե 20 տարի չեք ունեցել խոսքի ազատություն ու ամեն ասած ու

իրենց դուր չեկած խոսքի համար գլխով եք պատասխան տվել, իսկ հիմա ինչ մտքներովդ անցնում է շտապում եք սոցկայքերում հրապարակել, որ հանկարծ ձեր «փայլատակող մտքերից» անտեղյակ մարդ չմնա՞… կամ գուցե հոգնել եք այն երևույթից, որ հասարակությունը վերջապես մաքրվել է ու ձեր «խղճուկ» մեքենաներով՝ G կլասով ոմն հաստավիզ մանվելիկի դիմացը պատահաբար ընկնելու պատճառով, ձեզ

մեքենայից չեն հանի ու այլ հաստավիզների հետ «բիտայով»՝ ձեր մեքենայում նստած ընտանիքի աչքի առջև, այնքան չեն հարվ ածի, որ վերջին շունչներդ փչի, իսկ իրենք իրենց կյանքը կվայելեն…… ասեք իմանանք…. հ.գ. ինչ վերաբերում է սրան բռնեցին, նրան ազատեցին….

դրանք, հավատացեք, մեր երկրի առաջընթացի համար ամենաերկրորդական խնդիրներն են….. բոլորն էլ անպայման պատախան են տալու իրենց կատարած անօրինական գործողությունների համար, ժամանակի հարց է ու հիասթափության ՀԻՄՔ չէ….