Այնտեղ մի մեծահարուստ հայի մոտ ապաստանել է, աշխատել ու հաճախել դպրոց։ 6 տարի հետո հայտնաբերվել տատի եղբոր կողմից ու վերադարձել ընտանիք՝ 14 տարեկան հասակում։ Հետագա տարիներին հայրը եղել է Արցախի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներից մեկը, եղել Ստեփանակերտի քաղաքային այգու հիմնադիրը։ Քոչարյանը մեծացել է ծնողների, ավագ քրոջ՝ Իվետայի, ավագ եղբոր՝ Վալերայի ու տատի հետ՝ Ստեփանակերտում[4]։