Կարդացեք նաև՝

Վլադիմիր Պոզները ասել է. «Ինձ դուր է գալիս շատ հայ ազգի բացառիկ ունակությունը, համառությունը՝ ապրել, գոյատևել բառացիորեն քարի, քարքարոտ հիմքի վրա, ուր ոչինչ չի աճում, ու, այդուհանդերձ, նաև ուրախ լինել: Եվ, իհարկե, այն, ինչը ես, Ընդհանրապես, ամենաբարձրն եմ գնահատում՝ խելքը: Հայ ժողովուրդը շատ խելացի

ժողովուրդ են, ու դա ինձ շատ է դուր գալիս: Չեմ ուզում չափազանցնել, բայց ես մեծ համակրանքով եմ վերաբերվում այս երկրին և այս ժողովրդին: Իմ առաջին տպավորությունը հայերից ես ստացել եմ, երբ դեռ Ամերիկայում էի բնակվում ու սկսեցի Ընթերցել հայտնի գրողին՝ Սարոյանին, ով բացարձակ ամերիկացի գրող է, բայց,

այնուամենայնիվ, հայկական ընտանիքից է: Սարոյանը շատ է հայերի մասին գրում, ընդ որում, գրում է մեծ սիրով ու շատ նուրբ հումորով: Այնժամ ես հայ ազգի մասին ոչ մի բան չգիտեի: Երբ ծանոթացա իմ ապագա կնոջ՝ Չեմբերջիի հետ, պատկերացում անգամ չունեի, որ դա հայկական ազգանուն է, վերջապես, այն յան-ով չէր

ավարտվում: Եթե չեմ սխալվում, նա անգամ կապ ունի Կոմիտասի հետ: Վալենտինայի մայրը՝ հայտնի կոմպոզիտոր Զառա Լևինան, շատ ռոմանսներ է գրել Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա, որոնք թարգմանում էր Սպենդիարյանի դուստրերից 1-ը՝ Տատյանա Սպենդիարովան: Ես բավականին շատ եմ ճամփորդել

Կովկասում, եղել եմ Վրաստանում ևս: Եղել եմ Ադրբեջանում, որը ես չեմ սիրում: Երևի իմ բախտը չի բերել, բայց այնտեղ ես ինձ զգում էի ոչ իմ ափսեի մեջ: Ավելի ուշ, ես, երևի, ոչ այնքան դիվանագիտորեն արտահայտվեցի Ադրբեջանի իշխանության մասին, այդ պատճառով ինձ այնտեղ այնքան էլ չեն սիրում, բայց ես դրան մի ձև

կդիմանամ: Ցш վոք, Լեռնային Ղարաբաղում չեմ եղել, մեծ հաճույքով կգնայի այնտեղ, պարզապես չեմ հասցնում: Ես կգնայի այնտեղ թեկուզ որպես իմ վերաբերմունքի արտահայտություն, որ բոլորը, այդ թվում նաև պարոնայք ադրբեջանցիները գիտակցեին, որ իմ սիրտը հայկական կողմում է և ոչ թե՝ ադրբեջանական: Դե, կգրանցեն ինձ իրենց սև ցուցակում, կարծում եմ՝ ես կշարունակեմ գիշերները հանգիստ քնել: