Նիկոլ Փաշինյանն այն մարդկանցից է, որոնց մասին ասում են՝ իր հետ հարաբերվելիս հաշվի առ հնարավոր վատագույն սցենարը, նա տանուլ է տվել մեր հայրենիքը, զո հերի իրական թիվը մոտ 7000 է, անհետ կորածներին գտնելու հույսերը գնալով նվազում են: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Մենք մեր ձեռքով կարող էինք մեզ պաշտպանել, բայց ռուս ժողովրդին դրանով ծանրաբեռնել ենք։ Հադրութի շրջանը ռուսներն ուզում են մեզ վերադարձնել, բայց հայկական կողմը ջնջված է։ Եթե սեպտեմբերի 28-ին Փաշինյանը գնար, մենք պատ երազմում կհաղթեինք։ Սոթքի հատվածում տարածքներ ենք տվել, Ներքին Խնձորեսկ գյուղի մի մասն ենք տվել։ Այսօր ադրբեջանցիները վերցնում են ավելին, Հայաստանից էլ են վերցնում»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Բագրատյանի՝ տարակուսելի է՝ ինչո՞ւ է Փաշինյանը գնում Սյունիք, փոխանակ սահմանների ճշգրտմամբ զբաղվելու. «Նիկոլ Փաշինյանը ծայրահեղ ստախոս է, խե լագար և հի վանդ, ամենայն հայոց գի ժ։ Նա միտումնավոր է դա վաճանել պետությանը։ Կորսված տարածքներում նա միջո ւկային թափոնները շաղ չտվեց թշնամու դեմ, նահանջի մասին անիմաստ հրամաններ էր տալիս։ Օրինակ Հադրութում նահանջելու անհասկանալի հրաման է եղել։ Նահանջողները մյուս զորքերի մեջ խառնաշփոթ ու խուճապ են տարածել»:

Նախկին վարչապետի կարծիքով՝ Ալիևն օգնության է գալիս Փաշինյանին՝ պարտության համար մեղադրելով Քոչարյանին ու Սարգսյանին, մինչդեռ առաջին «Բայրաքթարը» 2020-ի մայիսին է մտել ադրբեջանական բանակ. «Մեզ ստում էին, թե թշնամու ուղղաթիռներ ենք խփում։ Փաշինյանը կնոջը գործուղել էր Արցախ՝ հրամաններ տալու, ու թեև վարչապետի կին հասկացություն չկա որևէ օրենքում, նա գրո հների ու հակագրո հների հրամաններ է տվել։ Ինչո՞ւ էին առանց սպա ռազինության կոր ծանիչ ավիացիա գնել։ Ռուսական հեռուստատեսությունը պնդում է, որ Փաշինյանն Ալիևից գումար է վերցրել։ Պուտինն ասում էր՝ Շուշին թող ձեզ մնա, նա տալիս էր։ Մարդը որոշել է հանձնել մեր հողերը»:

Հրանտ Բագրատյանի պնդմամբ՝ մեր լավագույն հրամանատարներին չեն թույլատրել մասնակցել Արցախի պաշտպանությանը, դա պետք է քրեական գործերի հիմք դառնա. «Մինչև պատ երազմը մենք Փաշինյանին անվանում էինք «ամենայն հայոց գի ժ», բայց ստացվում է՝ մեր ժողովուրդը հիմար դուրս եկավ։ Նման պատահականություններ չեն լինում։ Նա իրեն դրել էր շտաբի պետի տեղ, թեև պետք է քաշվեր մի կողմ։ Նավթամուղը թողած՝ ինչո՞ւ էինք Գանձակին խփում։ Ումի՞ց է հրամանն ստացվել, ե՞րբ և ի՞նչ զենքով է խփվել։ Ե՛վ Փաշինյանին, և՛ Արմեն Սարգսյանին ես դավաճան եմ համարում։ Արմեն Սարգսյանը գործակալ է, բուրժուական մտածելակերպ ունի, հայկական ոչինչ չկա նրա մեջ»:

Նախկին վարչապետի պնդմամբ՝ GPS-ով սահմաններ որոշելը դա վաճանություն է, նույնիսկ մեկ քառակուսի մետրը պետք է զիջվի հանրաքվեով, մինչդեռ այսօր ՀՀ տարածքից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր են զիջվում: «Համազգային շարժումն աճել է, ժողովուրդն արդեն հասկանում է՝ ինչ է կատարվել, նորանոր փաստեր են ի հայտ գալիս։ Փաշինյանի երազած սցենարը Երևանում ար յուն հեղելն է։ Հիմա արդեն պարզ է, որ նա առանց ար յուն հեղելու կհեռանա։ Մենք սկսում ենք քաղաքացիական անհնազանդության շուրջօրյա ակցիաներ»,- ամփոփել է Հրանտ Բագրատյանը: