Կարդացեք նաև՝

«Ես վրդովված եմ այսօրվա ԵՊՀ-ի տարածած հայտարարությունից, թե, իբր, մեր ֆակուլտետը միանում է տասնյոթ կուսակցությունների նախաձեռնած անհնազանդությանը: Ընդգծեմ, որ ֆակուլտետի մեջ ոչ մի քննարկում չի եղել, ու ի՞նչ դասադուլ, երբ այս պահին դաս չկա: Սա տասնյոթ կուսակցություններին բնորոշ ձեռագիր է»,- այս

մասին ասաց Аraratnews.am-ին դիմած՝ ԵՊՀ Եվրոպական լեզուների ու հաղորդակցության ֆակուլտետի դասախոսներից Աստղիկ Չուբարյանը: «Այդ մասին տեղեկանալուց հետո ես կապ հաստատեցի դեկանի հետ: Դեկանը ասաց, որ իրեն հեռախոսով են հարցրել, ինքն էլ ասել է՝ կարող եք ֆակուլտետը նույնպես ներառել»,- շեշտեց Աստղիկ

Չուբարյանը՝ ավելացնելով, որ ինքը տեղյակ է, որ դեկանը պոստֆակտի մեջ այս պահին զանգում է գիտխորհրդի անդամներին ու նոր է հարցնում վաղը կայանալիք անհնազանդության ակցիային նրանց մասնակցության մասին,այն պարագայում, երբ հայտարարությունը վաղուց տարածված է: Իսկ նույն ֆակուլտետի դասախոս, Երևանի Պետական Համալսարանի գիտխորհրդի

անդամ Նունե Թովմասյանն էլ ասաց, որ ինքը այդ մասին լրատվամիջոցներից է իմացել, մինչդեռ իրենք այդ մասին իրազեկված չեն եղել. «Ես ու իմ գործընկերները, որ նաև գիտխորհրդի անդամներ ենք, այդ մասին տեղյակ չենք եղել»: Նրանք նաև շեշտեցին, որ համալսարանը քաղաքական գործընթացների մեջ ներգ րավելը դեմ է այդ բուհի կանոնադրությանը: