«Միջազգային հանրությունը պետք է հումանիտար շատ մեծ աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին․․․

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսյան շաբաթվա շրջանակում կազմակեպված առցանց ելույթի ժամանակ, գրում է «Իզվեստիան»․․․

Նրա խոսքով, հակամարտության կարգավորմանը մասնակցող երկրների և միջազգային հանրության առաջ կանգնած է խնդիր` օգնել տուժած շրջաններին փախստականների վերադարձի հարցում, վերականգնել ենթակառուցվածքները, պաշտպանել հուշարձանները․․․

Ինչպես նշել է Պուտինը, Ռուսաստանը ձեռնարկել է ակտիվ միջնորդային ջանքեր`Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու համար․․․

«Մենք ձգտել ենք հետևել ԵԱՀԿ ՄԽ–ում, մասնավորապես, դրա համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։ Դա դարձավ համագործակցության լավ օրինակ», – նշել է ՌԴ նախագահը․․

Պուտինն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ բազմակողմ մոտեցումները, ինչպիսիք են Հակամարտությունների կարգավորման Աստանայի ձևաչափը, աշխատում են․․․

Վլադիմիր Պուտինը անդրադարձել է նաև Արցախի կարգավիճակին՝ շեշտելով հերթական անգամ, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և միջազգային նորմերի համաձայն,

Արցախը Ադրբեջանի տարածքն է։ «Հայաստանն ինքը չի ճանաչել Ղարաբաղը, և այս առումով, հաշվի առնելով այս հանգամանքը, Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսնակյունից Արդբեջանի տարածքն է», — ասել է Պուտինը․․․

Այդուամենայնիվ Ռուսաստանի նախագահը պարբերաբար շեշտում է, այսօր էլ շեշտել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվի ապագայում։ Այն դեպքում, երբ պատերազմից հետո թե՛ Բաքուն, թե՛ Անկարան հայտարարում են, որ օրակարգում ո՛չ այսօր, ո՛չ էլ ապագայում չկա ու չի լինելու Ղարաբաղի կարգավիճակի հարցը․․․

Ռուսաստանի նախագահը հերթական անգամ խոսեց մինչև պատերազմը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքրորոշման մասին, որը հայտնի է որպես «Լավրովի պլան»․․․

— «Մեր դիրքրորոշումը տարիներ շարունակ անփոփոխ էր․ յոթ շրջանները պետք վերադարձնել Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողնել ապագաայի համար՝ ֆիքսելով ստատուս քվոն։ Իհարկե՝ ապահովելով Ղարաբաղի կապը Հայաստանի հետ Լաչինի միջանցքի միջոցով»․․․

Պուտինը կրկին հայտարարեց, որ Ռուսաստանը հնարավոր է ավելացնի իր խաղաղապահ զորակազմը, բայց միայն կողմերի հետ համաձայնեցնելուց հետո․․․


Բարեկամներ սա խոսում է նրա մասին, որ Պուտինը մտադիր է անե հնարավոր ամեն բան, որպեսզի Արցախը, չակերտավոր ասած պոկի ադրբեջանից և թուրքիայից․․․

Նա անըդհատ մեսիջներ է տալիս, որ պետք է ճանաչել արցախի անկախությունը, որ պետք է արցախը դառնա միջազգայնորեն հաստատված ը ընդունված երկիր և որ թուրքերը պետք է հեռու քաշեն իրենց ձեռքերը Արցախի վրայից․․․