Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկի (մինչ 1964 թվականի հունիսի 10-ը՝ Էյդելշտեյն[2][3][4], ապրիլի 25, 1946[5][6][7][8], Ալմաթի, ԽՍՀՄ), խորհրդային, ռուս քաղաքական գործիչ, Պետական Դումայի նախագահի տեղակալ (2000-2011),

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ (ՌԼԴԿ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ։ Հինգ անգամ մասնակցել է Ռուսաստանի նախագահի ընտրություններին (1991, 1996, 2000, 2008, 2012)։

Վլադիմիր Ժիրինովսկու կենսաբանական հայրը՝ Վոլֆ Իսահակովիչ Էյդելշտեյն է (1907—1983)։ Թաղված է Իսրայելում։ Հորեղբայրը՝ Ահարոն Իսահակովիչ Էյդելշտեյնը, զարմիկը՝ Իցղակ Էյդելշտեյն[9][10]։ Վլադիմիրը մեծացել է ռուս ընտանիքում, կենսաբանական հորը չի ճանաչել։