Արարատ Միրզոյանի և Չավուշօղլուի հանդիպումից հետո արտակարգ դեպք է տեղի ունեցել`

Երևանն ու Անկարան վերահաստատում են պատրաստակամությունը` շարունակել հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, Անթալիայում հայտարարել են Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները երկկողմ հանդիպումից հետո`

Արարատ Միրզոյանը նշեց, որ դրական ուղերձ է համարել դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը և անհրաժեշտ գտել նույնպես դրական արձագանքել`

«Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը` շարունակել կարգավորման, նորմալացման գործընթացը`

հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով առանց որևէ նախապայմանի, և մեր երկու ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ», — ասել է Միրզոյանը`

Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել հայ-թուրքական բանակցություններում դրական արդյունքներ տեսնել մոտ ապագայում`

«Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում, համենայն դեպս Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը՝ ունենալ խաղաղ ու կայուն տարածաշրջան կա»`

Թուրքիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը հրավերն ընդունելու և ֆորումին մասնակցելու համար`

Չավուշօղլուն, իր հերթին, ասել է, որ հանդիպումը չափազանց արդյունավետ էր և կառուցողական`

Հանդիպուից հետո Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը առանձին հարցազրույց է տվել տեղի լրագրողներին ինչից հետո արտակարգ դեպք է տեղի ունեցել՝

Տեսանյութը դիտեք ստորև՝