Ամերիկյան ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը ցանկանում է ամուսնալուծվել ռեփեր Քանյե Ուեսթից։ Այդ մասին հաղորդում է Nzherald-ը։

Ինչպես հաղորդում են, Քարդաշյանը դիմել է փաստաբաններին, որոնք զբաղվում են ամուսնալուծություններով, սակայն ամուսնածուծության գործընթաց չի սկսի մինչև Ուեսթի վիճակը չկայունանա։Աղբյուրի տեղեկություններով՝ ռեփերը Քիմ Քարդաշյանին ու նրա ընտանիքին չի վստահում։

Ավելի վաղ Քանյե Ուեսթը թվիթների շարք է հրապարակել, որոնցում, մասնավորապես, մեղադրել է Քիմ Քարդաշյանին այն բանում, որ նա փորձել է իրեն հոգեբուժարանում փակել, ինչպես նաև ռեփերը հայտնել էր, որ ցանկանում է ամուսնալուծվել։

 

Ավելի ուշ թվիթները հեռացվել են, իսկ Քարդաշյանը հրապարակումները բացատրել էր նրանով, որ ամուսինը անձի երկվությամբ է տառապում։