Պուտինի ավագ դուստրը՝ Մարիա Վարանցովան, այսօր ռուս բլոգերներից մեկին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի մասին, պատմել իր հայ ընկերներից և ներողություն խնդրել իր հոր՝ Պուտինի վերաբերմունքի համար․․

Իր խոսքում՝ Մարիան, մասնավորապես ասել է։ Գիտեք, Հայստանի մասին ես երկար կարող եմ խոսել։ Բուհում, որտեղ, որ ես սովորել եմ՝ Մոսկվայի պետական համալսարանի հիմնարար բժշկության ֆակուլտետում, շատ հայեր կային ուսանող․․

Նրանցից ոմանք իմ ընկերներն էին ու սովորելուս սկզբնական ժամանակաշրջանում արդեն իսկ հասցրել էինք մտերմանալ։ Պետք է նշեմ, որ այդ ընթացքում գաղտնի էր պահվում իմ ով լինելը․․

Ես պարզապես հիանում էի ու երբեմն էլ անգամ ապշում թե ինչպես էին հայերը կարողանում այդքան հեշտությամբ ընկալել ու սերտել հիմնարար բժշկությանը վերաբերող թեմաները, դասերը․․

Բավական էր մի անգամ լսել, և նրանք արդեն անգիր կարող էին պատմել դասը և առհասարակ հայերը միշտ էլ որքանով որ ես գիտեմ, աչքի են ընկել բժշկության մեջ իրենց փայլուն գիտելիքներով․․

Հարցին թե ինչպես է նա վերաբերում իր հոր նման վերաբերմունքին կապված Հայաստանի հետ, հաշվի առնելով որ վերջին շրջանում հասկանալի պատճառներով ընկել է Ռուսաստաի ղեկավարի հեղինակությունը հայերի մոտ, Մարիան պատասխանել է, որ ինքը ըմբռնումով է մոտենում այդ դժգոհությանը և հավելել․․

Գիտեք, ես ամենևին զարմացած չեմ, որ հայերի մոտ կարող էր բողոք արթնանալ, դա բնական, պարզ բան է։ Թեպետ ես խորապես չեմ տիրապետում քաղաքականության, այն էլ արտաքին քաղաքականության հարցերին ու նրբություններին, սակայն բոլորովին պարտադիր չէ քաղաքական գործիչ լինես՝ հասկանալու համար թե ինչ է կատարվում այսօր Հայստանում ու ինչ դիրք է բռնել Ռուսաստանի Դաշնությունը․․

Հսկա ու գերհզոր երկիրը, որ ղեկավարում է հայրս, Հայսատանի դաշնակիցն է ու որքանով, որ ես եմ տեղեկացված՝ ռազմավարական բնույթի, ասել է թե եթե օրինակ Աստված մի արասցե պատերազմ սկսվի Հայաստանի դեմ, ապա Ռուսաստանը պարտավոր է անմիջապես կանգնել նրա կողքին ու հավասար կռվել․․

Ես իհարկե կոչ չեմ անում պшտերшզմի, ինձ համար խաղաղությունը գերագույն արժեք է , սակայն, այն ինչի մասին գրում են մամուլում՝ կապված Հայստանի ու Ադրբեջանի հետ, առնվազն իսկական սադրանք է հենց ադրբեջանի ղեկավարության կողմից․․

Ես ինչու չեմ ասում՝ ադրբեջանի կողմից, քանի որ համոզված եմ այն բանում, որ այդ ժողովրդին պարզապես թույնել են հայերի դեմ, բայց այդուհանդերձ չեմ կարծում թե մեծամասնությունը կռիվ է տենչում հայերի հետ․․

Ես հիշեցի այնտեղ բացված թանգարանը, որտեղ ցուցադրված էին հայ զինվորները․ Տեր Աստված մարդ որքան նողկալի ու խեղճ պետք է լինի՝ նման բաներ անելու համար և այն էլ, որպես հաղթած ղեկավար ու այսօր, ցավոք սրտի, հայրս առավել աջակցում է հենց այդ ղեկավարին․․

Իհարկե հիմա կլինեն մարդիկ, որ կասեն թե Ռուսաստանը իր շահերն է հետապնդում և ճիշտը դա է, բայց ես էլ կասեմ, որ աշխարհը միայն մեր սեփական շահերի համար չի ստեղծված։ Այդ շահերը ամեն րոպե կարող են փոխվել․․

Գիտեք, երբ փոքր եղբորդ նեղացնում են դու չես նայում թե ով է ճիշտը, քեզ չի հետաքրքրում ճիշտ է նա թե սխալ։ Այդ ժամանակ քեզ չի հետապնդում սեփական շահը, դու անմիջապես նետվում ես պաշտպանելու նրան․․

Իսկ եթե խույս տվեցիր, ապա նույնիսկ այդ նեղացնողները թարս աչքով կնայեն քեզ, որ դու շահամոլ ես ու մորթապաշտ։ Նույն կերպ էլ Հայաստանն է համարվում Ռուսաստանի փոքր եղբայր, իսկ ինչ է անում այդ մեծ եղբայրը։ Նա մտածում է միայն իր շահերի մասին․․

Եվ ուրեմն թող չզարմա, եթե վաղը բոլորը թարս աչքով նայեն նրան։ Իմ շրջապատը շատ մեծ չէ, սակայն այտեղ թե հայեր կան ու թե նաև ադրբեջանցիներ․․

Ես մոտ եմ նրանց բոլորի հետ էլ, ու որևէ տարբերություն չեմ դնում, բայց եթե հանկարծ իմ ադրբեջանցի ընկերներից մեկը անտեղի վատ արտահայտվի հայերի հանդեպ, ես անմիջապես կխզեմ իմ բոլոր կապերը նրա հետ․․

Նույ ձև էլ այսօր ադրբեջանի ղեկավարությունն է անտեղի պահանջներ ներկայացնում Հայաստանին։ Գիտեք շանտաժը ամենավատ բաների մեկն է, և դաշնակցել շանտաժիսների, սադրիչների հետ, դա առնվազն մեծագույն սխալ է, քանի որ վաղն էլ նույն սադրանքը հենց քո դեմ է լինելու․․