https://youtu.be/ZIJ3-lWVHAk

 

 

Կարդացեք նաև՝

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարել է, որ Հայաստանն իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին, գործադրելու է հնարավոր ու անհնար ամեն ջանք՝ մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար։

«Որպես 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ ՀՀ-ն քաղաքական, դիվանագիտական ու ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու, հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերաղմական գործողությունների եւ դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է։