Բանակ-2022 ֆորումում Իրանը ներկայացրել է իր նոր հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք իզորու են մինչեւ 200 կիլոմետր հեռավորության վրա անօդաչու թռչող սարքեր խnցել: Ամենաերկար հեռահարության արտադրանքը՝ AD-200 ՀՕՊ համակարգը, կարող է տեղորոշել մինչեւ վեց թիրախ՝ մինչեւ 27 կիլոմետր բարձրության եւ 200 կիլոմետր հեռավորության վրա:
Իսկ այդ նույն ընտանիքից AD-08-ը հիմնականում նախատեսված է անօդաչու թռչող սարքերին, ուղղաթիռներին եւ ցածր թռչող թիրախներին դիմակայելու համար, այն աշխատում է կարճ հեռավորության վրա։ Առավելագույնը 8 կիլոմետր հեռավորության եւ 5 կիլոմետր բարձրության վրա, կարող է խnցել մնչեւ չորս թիրախ միաժամանակ: Հաջորդ համակարգը՝ AD-120-ը, գործում է մինչեւ 120 կիլոմետր հեռավորության եւ 27 կիլոմետր բարձրության վրա։
Նյութի աղբյուր՝ factor.am