Factor TV-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ․ -Պարո՛ն Սարգսյան, Դուք էն քաղաքական գործիչներից եք, որ քննադա տում եք ՀՀ իշխանություններին՝ դիվանագիտական ու անվտ անգային համակարգեր դիվերսիֆիկացման հնարավորություններն չօգտագործելու մեջ։ Ի՞նչ

կարող է տալ Արևմուտքը ՀՀ-ին «Ղարաբաղի հարցում»։ Ակնհայտ է՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Ֆրանսիային և ԱՄՆ-ին դուրս թողնել գործընթացից, որոնք ասում են՝ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի մշտական կարգավորման գնալու համար։ Եթե նույնիսկ ՀՀ-ն հաշվարկներ անի, որ Արևմուտքի հետ դաշինքը

տալու է օգուտներ Արցախի հարցում, ապա Դուք պատկերացնո՞ւմ եք Ռուսաստանի հակազդեցությունը, պահանջելու ենք հեռանա՞ն էստեղից՝ աշխարհաքաղաքական վեկտորի այդ փոփոխությունը իրականացնելու նպատակով։ Շիլաշփոթ չի՞ ծագելու։ – Գիտեք՝ շիլաշփոթ եղավ, երբ որ Արցախյան 2-րդ պատերազմը եղավ ու ստատուս քվոն

փոխվեց։ Այդ ստատուս քվոյի փոփոխվելուց հետո բոլորը հետևություն են արել, բացի ՀՀ-ից, որը մնացել է նույն գծի մեջ։ Այ տխուրը սրանում է։ Էսօրվա դրությամբ Ուզբեկստանն արդեն թուղթ է ստորագրել ու ամերիկյան զորքերը կանգնելու են Ուզբեկստանում՝ երկու հարյուր հոգի, որ հակաահ

աբե կչական հարցեր լուծեն։ Աշխարհն անընդհատ փոխվում է։ Իրանն է փոխել իր մոտեցումը։ Էսօր Սև ծովը Պարսից ծոցին կապելու խնդիր է առաջացել, ու Իրանը և ԱՄՆ-ն հայտնվել են նույն տեսակետի կողմում։ Սա միակ տեսակետն է, ուր ԱՄՆ-ի և Իրանի մոտեցումները համընկնում են։ -Եվ պիտի նկատել, որ Ադրբեջանի

հետ սահմանին իրանական վերջին զորավարժություններին հակադարձում չեղավ Ամերիկայից։ -Իհարկե, ԱՄՆ-ից հակադարձում չեղավ, ավելին՝ Ամերիկան ուզում է այդ ճանապարհը բացվի, որ շրջանցի Թուրքիան։ Իրանը Ը ԱՄՆ-ն միասին թույլ չտվեցին Մեղրիի միջանցքի բացմանը։ Ամերիկան հստակ ցույց է տալիս, որ ինքը դեմ է Մեղրիի

միջանցք ունենալուն։ Իսկ Մեղրի կորցնելու մասին եղբորիցս բացի որևէ մեկը դիպուկ չի ասել՝ դա նույնն է, որ դու տան դուռը փակես ու բանալին կախես վզիցդ։ Դա կլինի ՀՀ-ի վերջը։ Այդ մասին նաև Լևոն Տեր-Պետրոսյանն է խոսել հանրահավաքում և շատ ճիշտ, թե մենք ինչ պարկի

մեջ կհայտնվենք։ Ո՞վ է Մեղրիի հարցով բանակցել, ո՞ր թվին, ինչպե՞ս, ինչո՞ւ չի հակադարձում Քերի Քավանոյին, որ դա էստեղ է որոշվել։ Շատ ուրիշ բաներ էլ կան, որ գիտի Ժիրայր Լիպարիտյանը, գիտեր նաև՝ ցա վոք լուսահոգի Շուգարյանը, թե Վարդան Օսկանյանը Ամերիկայում խնդրել է, թե

Մեղրիի տարբերակը հանեն բանակցային գորղընթացից, նրանք էլ ասել են․ «Գիտե՛ք ինչ, դուք եք առաջարկել, ինչո՞ւ հանենք», և ինչ է պատասխանել Վարդան Օսկանյանը։ Պահը կգա, դա էլ թող Վարդան Օսկանյանը ասի, որ իրենք չեն, ով է իրենց ասել, որ առաջարկեն։ Ես

էս տարիներին նաև ՌԴ-ին եմ մեղադրում «27»-ում, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը, որ էսօրվա դրությամբ իրերի դրությանն ամենածանոթ մարդն է, քանի որ ունի համակարգը, ասում է, որ «Հոկտեմբերի 27»-ով Վազգեն Սարգսյանը ու Կարեն Դեմրիճյանը խափանեցին Մեղրիի ծրագիրը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։