Կարդացեք նաև՝

 

Արամ Գևորգյանը գրում է. Բեգլարյան Կարենը Ստեփանակերտում էր ծնվել, հաճախել Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը, ապա ուսումը շարունակել Ռուսաստանում։ Ապրիլյան Քառօրյա պատերազմի մասնակից էր։

2018 թվականից ծառայության էր անցել ՊԲ-ում որպես հետախnւյզ-սակրավոր։ Պատերազմից հինգ ամիս առաջ՝ 2020 թվականի ապրիլին, ամուսնացել էր և Անգելինայի հետ երջանիկ ընտանիք կազմել իր հայրենի Արցախում։ Առաջնեկին էին սպասում։ Բայց նրանց երջանկությունը կարճ տևեց, шնիծյալ
պատերազմն

ամեն բան կпրծանեց։ Հենց առաջին օրվանից Կարենն առաջնագծում էր։ Հոկտեմբերի 6-ին, Վարանգաթաղ բարձունքը գրшվելիս, Կարենը ծшնր վիրшվորվում է և 4 օր կյանքի համար կռ իվ տալուց հետո հոկտեմբերի 10-ին բռնում հավերժի ճամփան…

Պшտերազմի օրերին կինը՝ Անգելինան, տեղափխովում է Երևան, քանի որ միայն իր կյանքի համար չէր պատասխանատու. սրտի տակ բաբախում էր մի ուրիշ փոքրիկ սիրտ։ Չնայած ամուսնու կпրստին ու ծшնր ապրումներին, նա ամեն բան անում էր, որպեսզի նրանց երեխան լույս

աշխարհ գա, որ ամուսնու սերն ու կարոտը նրանից առնի։ Բայց ավաղ, դեկտեմբերի 9-ի՝ ամուսնուն կորցնելուց 2 ամիս անց, Անգելինան կորցրեց նաև իրենց երեխային… Կարենը 23 տարեկան էր։