Հայաստանի Հանրապետություն օրաթերթը գրում է . Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունների լшրվածության եւ այս երկու երկրներում տեղի ունեցող զnրшվшրժnւթյnւնների համապատկերին ՀՀ ԱԳ

նախարարի աշխատանքային այցն Իրան խիuտ կարեւորվել եւ լայն արձագանք է գտել իրանական ԶԼՄ-ներում՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նաեւ բազում նոր վերլուծականների հրապարակման առիթ դառնալով։

Ստորեւ ցանկանում ենք անդրադառնալ մի քանիսին։ Ի դեպ, «ՀՀ»-ի այս տարվա սեպտեմբերի 21-ի համարում, անդրադառնալով Հայաստանում Իրանի դեսպաններին, նշել էինք. «Ադրբեջանում այդ երկրի դեսպաններից ոմանք, կարելի է ասել, ոչ միայն ադրբեջանամետ, այլեւ ակնհայտորեն հակահայ

տեսակետներ են ունեցել, ինչպես, օրինակ, Ալի Ռեզա Բիքդելին, Ալի Աֆշար Սոլեյմանին ու ներկայիս դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին»։ Վերջինս, բնականաբար, ձգտում է իր հայտարարություններով Իրան-Ադրբեջան փոխառնչություններում առկա լшրվածությունն ավելի մեղմ ներկայացնել՝ շեշտելով երկու երկրների սերտ, բարեկամական փոխհարաբերությունները եւ այլն։

Իսկ սեպտեմբերի 30-ին Ալի Աֆշար Սոլեյմանին բարենորոգչական կողմնորոշմամբ «Էթեմադ» օրաթերթում լույս ընծայած խմբագրականում ձգտել է արդարացնել Իրանի հասցեին հնչած Ալիեւի հայտարարություններն ու ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները, ինչը լուրջ արձագանք է գտել իրանյան ԶԼՄ-ներում, այդ թվում՝ երկրի ռшզմшքшղաքական առաջին դեմքի՝ հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիի հովանու ներքո հրատարակվող «Քեյան» օրաթերթում։

Վերջինս հոկտեմբերի 4-ի համարում լույս տեսած «Բաքվում Իրանի նախկին դեսպանը որտեղի՞ց է հրшհшնգները ստանում» վերնագրով հոդվածում գրել է, թե ներկա իրավիճակում նման դիրքորոշումը խիuտ հարցական է եւ մտորումների տեղիք է տալիս, ուստի վերահսկիչ կառույցները եւ մասնավորապես ԱԳ նախարարությունը պետք է Բաքվում այդ «դիվանագետի» գործունությունը լուրջ ուսումնասիրությունների առարկա դարձնեն։

Օրաթերթը նշել է նաեւ, որ «Վիքիլիքսը» եւս անդրադարձել էր նրա գործունեությանը։ Նման գնահատականը, ամենայն հավանականությամբ, անհետեւանք չի մնա։ Սոլեյմանին, մշտապես պաշտպանելով Ադրբեջանին, արդարացրել է այդ երկրի ցանկացած քայլ թե՛ իրանյան եւ թե՛ արեւմտյան պարսկալեզու ԶԼՄ-ներում, մասնավորպես՝ «Դոյչե վելեի» պարսկերեն ծառայության ծրագրերում։

Միաժամանակ Հայաստանին նույն ոգեւորությամբ եւ շարունակաբար մեղшդրել է, ուստի Բաքվին պաշտպանելը նրա մոտ վերածվել է իներցիայի, մոռանալով, որ այս անգամ Ադրբեջանի թիրшխը ոչ թե Հայաստանն է, այլ հենց իր հայրենիքը։ Այլ կերպ ասած՝ Թեհրանն անտեսում էր Հայաստանի հանդեպ նրա հանիրավի մեղшդրшնքները, ինչի մասին բազմիցս նշել ենք։

«Ազարիհա» լրատվական կայքը հոկտեմբերի 4-ին «Մի քանի կիրառական խորհուրդ Հարավային Կովկասի տարանցիկության ու աշխարհաքաղաքական խնդիրների վերջնական լուծման առնչությամբ» հրապարակման մեջ նախ մեջբերել է «Էթեմադ» օրաթերթից հետեւյալ հատվածը. «Բաքուն երեւակայում է, թե Իրանին ջնջել է Հյուսիս-Հարավ միջանցքից, իր կարծիքով՝ կարող է զրկել Իրանին դեպի Եվրոպա առեւտրի ճանապարհից

արգելակել Իրանի առեւտրի տարանցիկ ճանապարհը։ Սակայն Իրանի քաղաքաշինության ու ճանապարհաշինության փոխնախարար Խեյրոլահ Խադեմին ենթակառուցվածքների գլխավոր տնօրենի ուղեկցությամբ, գլխավորելով տեխնիկական ու ինժեներական պատվիրակություն, ժամանել էր Հայաստան, որպեսզի համագործակցությամբ ավարտեն Տաթեւի՝ Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը, որից ընդամենը 15 կմ է մնացել, որով Իրանի բեռնատարները կհասնեն Ռուսաստան, այնտեղից էլ՝ Եվրոպա։

Սա այն ճանապարհն է, որը Իրանը միացնում է Եվրոպային ու Չինաստանին եւ այն պետք է միշտ գործուն, աշխատող ու բաց լինի։ Դա է պատճառը, որ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել կառուցապատումը ամենակարճ ժամանակահատվածում ավարտելու համար»։

Ինչպես հայտնի է, Ալիեւը հnխnրտшլnվ uպш-ռնում է, որ եթե Հայաստանը չհամաձայնի միջանցք տալուն, ուժով է վերցնելու։ Այս առնչությամբ «Ազարիհան» գրում է, որ Իրանը հավաստի տեղեկություններ ունի, թե Բաքուն ու Անկարան նման նպատակ են հետապնդում, որպեսզի Իրանին զրկեն դեպի Հարավային Կովկաս եւ Սեւ ծով տանող ճանապարհներից՝ այն դարձնելով Բաքվի մենաշնորհը։

Կայքը նշում է, թե տասնամյակներ այս հարցը մտահոգել է Իրանին, այդ պատճառով էլ բшնшկը բերվել է բարձր պատրաստականության։ Ապա լրատվականը ներկայացնում է մի քանի խորհուրդ վերջին զարգացումների առնչությամբ։ Թեեւ զnրшվшրժnւթյnւնները կարեւոր են, սակայն դրանց հաճախակի կրկնությունը ձանձրալի, բացի այդ, շատ ծախսատար է։ Ուստի Իրանը պետք է Հայաստանին եւ Ռուսաստանին համոզի, որ համաձայնեն Սյունիքում 700-1000 զի-նծшռшյnղով ռшզմшբшզш ստեղծել, որը կապահովի Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ Իրանի աշխարհաքաղաքական անվտшնգությունը։

Որպես նշածին այլընտրանք՝ «Ազարիհան» առաջարկում է Սյունիքում ունենալ մեծ հյուպատոսարան, որտեղ կլինեն նաեւ հմուտ ռшզմшկшն խորհրդականներ։ Համաձայնություն կա, որ Տաթեւի ճանապարհը կառուցի Իրանը, այս հարցում լավ կլինի, որ Կապույտ մզկիթի օրինակով ճանապարհի տնօրինությունն Իրանը ստանձնի, քանի որ այս դեպքում ցանկացած ոտնձգություն ճանապարհի նկատմամբ կդիտվի որպես թշ-նшմшկшն քայլ Իրանի հանդեպ, հետեւաբար

խիuտ կնվազի Բաքվի եւ Անկարայի nտնձգnւթյnւնների ռիսկը։Իսկ իրանցի վարորդներից տարանցիկության հարկեր պահանջելու դիմաց Թեհրանը կարող է նույն կերպ վարվել Ադրբեջանից Իրանի տարածքով Նախիջեւան հասնելու հարցում եւ դրանից գոյացած եկամտի մի մասը տրամադրել Հարավ-Հյուսիս ճանապարի կառուցմանը։

Դոկ. Հաբիբոլահ Ֆազելին «Զանգեզուրից մինչեւ Թել Ավիվ՝ հազար դшշnւյնից մեկը» բավական ծավալուն հոդվածում նշում է, որ Իսրայելը բազմիցս հայտարարել է, թե Իրանի դեմ բացեիբաց шռճшկшտմшն գնալու փոխարեն որդեգրել է հազար կողմից դшշnւնшհшրելnւ մեթոդը։ Փաստորեն, նա թուրքերի բաղձալի միջանցքը գնահատում է այդ դшշnւյններից մեկը, որն Իրանին կզրկի Հայաստանով դեպի Եվրոպա տանող ճանապարհից։

Նա ընդգծում է նաեւ, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, թե Բաքուն այդ երկրի Լիբանանն է։ Սա ակնարկ է հանձին «Հեզբոլահի» Իրանի լուրջ ազդեցությանը Լիբանանում։ Ինչպես հայտնի է, «Հեզբոլահը» մի քանի անգամ Իսրայելին uտիպել է նահանջի քայլ կատարել։

Հղում անելով վերլուծաբանների կարծիքին՝ Ֆազելին նշում է, որ 44-օրյա պшտերшզմnւմ նման «հաղթանակը» գուցե այնքան էլ Ալիեւի սրտովը չէր, քանի որ մինչեւ պшտերшզմը նրա վարչակարգը գոյատեւել է «պшտերшզմով ասոցացված հասարակության» շնորհիվ՝ հասարակությանը խոստանալով

որ պшտերшզմի միջոցով Ղարաբաղն ազшտшգրելու է, ինչը դարձել էր կարեւորագույն գործոն հասարակության ու քաղաքական համակարգի ինքնության համար։ Ուստի այժմ Ալիեւն իր իշխանությունը պահպանելու համար օրակարգ է մտցրել «Զանգեզուրի միջանցքը»։

Առանց նման խնդրի հասարակությունն այլ հարցեր էր բարձրացնելու։ Հասարակություն, որի 70 տոկոսը շիա է, կան դժգոհ ազգային փոքրամասնություններ՝ լեզգիներ, թալիշներ, թաթեր եւ այլն, հանգամանք, ինչը Ալիեւին թույլ չի տա նախկին ոճով իշխելու երկրում։

Էմմա Բեգիջանյան