Էլյա Համբարձումյանը գրել է. Իմ լա՛վ ընթերցող, երկար մտածեցի ու որոշեցի բաց նամակ ուղղել պարոն Վարչապետին։ Խնդրում եմ, եթե համաձայն եք կարծիքիս հետ, մաքսիմալ կիսվեք Ձեր էջում, որպեսզի վստահ լինեմ կհասնի իրեն։ Շնորհակալություն։ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Պարոն Փաշինյան,Նիկոլ ջան։( Հազիվ եմ զսպում ինձ, որ չասեմ՝ տղաս, ավագ զավակիցս մի քանի տարով եք ընդամենը մեծ):

Լինելով քիչ թե շատ հանրային անձ, մեծ հույսեր ունեմ, որ ընթերցողներիս միջոցով խոսքս կհասնի Ձեզ։ Ես չեմ պատրաստվում որևիցե քննադատական խոսք ասելու․ քավ լիցի, ես ընտրե՛լ եմ իմ Վարչապետին եւ հարգում եմ ընտրությունս։ Համոզված եմ, որ չեմ սխալվել, պետության գլուխ կանգնած է ազնվագույն անձ։

Ասելիքս ահա թե, որն է։ Ես մեծ և հրաշալի ընտանիքի մայր եմ։ Նույն «պաշտոնն» ունեմ, ինչ-որ՝ Դուք․ այն է՝ ընտանիքի ղեկավար։ Իմ ընտանիքը Ձերի փոքր մոդելն է։ Դուք էլ Հայաստան-աշխարհ ընտանիքի ղեկավարն եք։ Ուզում եմ , որպես ի՛մ ընտանիքի ղեկավարի, որի փորձը Ձերինից բավականին մեծ է, մի քանի նկատառումների վերաբերյալ ասել։ Առավոտյան

միմյանց բարի լույս մաղթելիս, երեխաներս նայում են աչքերիս հարցական, հո վատ չե՞մ զգում։ Իսկույն հարցնում են․ «Ո՞նց ես, մամ»։ Ապրածս տարիների փորձը ցույց է տվել, որ ես իրավունք չունեմ ասելու, որ վատ եմ զգում, քանզի երեխաներս խե ղճանում են դրանից։ Ես էնքան եմ ասել, որ լավ եմ, որ ո՛չ մի խնդիր չունեմ, դարձել եմ ամուր և դիմացկուն․ կյանքի յուրաքանչյուր հшր-ված տանում եմ քաջ և կանգուն զինվորի պես։ Ինչ

կատարվում է, մնում է ներսումս, ինձ պետք է հուսահատված չտեսնի ընտանիքս։ Երբեմն, երբ էնպես է ստացվում, որ ստիպված եմ պառկել, ընտանիքս հզոր ամբողջականությամբ ոտքի է ինձ հանում, որ ես միշտ ասեմ․ «Լավ եմ, ձեր ցավը տանեմ, երեխեք ջան»։ Վարչապետս, Նիկոլ ջան, տղաս ( չդիմացա)) , Ղեկավարածդ ընտանիքը, որն է ՀՀ աշխարհը, ու որը անվերապահորեն հավատում է իր ղեկավարին,

Ձեզնից սպասում է միմիայն հուսադրո՛ղ խոսք, կո՛չ։ Չի՛ կարելի ընկճված խոսել ժողովրդի հետ։ Հատու՛ ձայնով ասեք Ձեր ասելիքը, չի խանգարի մի քանի դաս վերցնել հռետորական խոսքի։ Հավատացե՛ք Ձեզ ու փոխանցեք այդ հավատը ժողովրդին։ Միայն ծայրահեղ դեպքում խոսեք , երբ էլ անհնարին է չխոսելը, սակայն այդ խոսքը,, եթե անգամ մեր կյանքի վերջին րոպեին է վերաբերվում, հաղթակա՛ն տոնով հնչեցրեք։ Հուսահատ մարդու հետևից գնացող չի լինի, իսկ մեզ պետք է հզո՛ր առաջնորդ, որի խոսքը սի՛րտ ծակի, անցնի ուղեղի բոլոր ոլորաններով, կասկածի տեղ չթողնելով նույնիսկ գիտակցված մш հվան գնալու անհրաժեշտությունը ու, որ այսօրվան հասցրած բորենիները չաշխուժանան։ Մենք ընտրել ենք Ձե՛զ, և գիտենք, հավատում ենք, որ հաղթելու ենք։ Ուրեմն՝ առաջ, Հրամանատար ջան: Հուսամ, որ ինձ ավելորդություն թույլ չտվեցի։ Խորին հարգանքով՝ Էլա Համբարձումյան։