Սանկտ Պետերբուրգում հայտնաբերվել է «Գազպրոմ»-ի կապալառու ընկերության՝ Astra-Shipping-ի հիմնադիր-ղեկավար Յուրի Վորոնովի դին:

Ինչպես տեղեկացնում է 47news-ը հուլիսի 5-ին, «Ծովային տեռասներ» էլիտար քոթեջային ավանի տներից մեկի լողավազանում գլխի շրջանում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել։

Դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալներով, որին հղում է անում 47news.ru-ն, կրակոցն արձակվել է անվրեպ։

«Մոտակայքում հայտնաբերվել է Grand Power տրավմատիկ ատրճանակը։ Ներքևում ընկած էին մի քանի օգտագործված պարկուճներ»,- ասվում է հրապարակման մեջ։ Դատաբժշկական փորձագետները կարծում են, որ կրակոցն արձակվել է հուլիսի 4-ի կեսգիշերից մինչև առավոտ հինգն ընկած ժամանակահատվածում։ Ոստիկանության կողմից ստուգված տեսանկարահանող սարքերի կադրերի հիման վրա հուլիսի 1-ից ոչ ոք տուն չի մտել կամ դուրս եկել։ Գործարարի մահվան բոլոր հանգամանքները պարզվում են։

Մահացածի կինը պատմել է, որ ամուսինը հուլիսի 1-ին լքել է քաղաքը, մինչ այդ մոտ երկու շաբաթ շատ է խմել։ Նա խոստովանել է, որ Վորոնովը սկսել է ալկոհոլ օգտագործել, քանի որ շատ գումար է կորցրել գործընկերների և կոնտրգործակալների հետ կոնֆլիկտի ժամանակ:https://goodblog.am/admin/33908/?fbclid=IwAR1bb9Qa_s17FinP11nZ5nnafA6M7rC7o9Qo8dkPAbmJ8i6N6lufLVmbVhI