Ռիա Նովոստիի հաղորդմամբ Վոլգոգրադում 16 հարկանի շենքի պատուհանների տակ մոր և երկու անչափահաս երեխաների դիեր են հայտնաբերվել։

Այդ ամենը տեղի է ունեցել ուշ գիշերին։  Քննչական կոմիտեն արդեն հարուցել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածով (երկու և ավելի անձանց սպանություն)։  Դեպքի վայրում են քննիչները։

Ողբերգության պատճառներն ու դրդապատճառները պարզվում են։  Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքից քիչ առաջ 32-ամյա մի կին լուրջ ծեծկռտուք է սարքել ամուսնու հետ։