Հայաստանի Քննչական կոմիտեն պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի անհետ կորելու դեպքով նոր քրեական գործ է հարուցել։ ՔԿ-ն տվյալներ է ստացել, որ պայմանագրային զինծառայողին սպանել է անհայտ անձը։ Forrights.am-ն այս մասին տեղեկանում է Վահե Մանուկյանի քրգործի նյութերից, որում նշված է․ «ինքնությունը չպարզված անձը 2021 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 16:00-20:00 ընկած ժամանակահատվածում, ստույգ չպարզված ժամին, անհայտ վայրում, սպանել է պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանին»։ Վահե Մանուկյանը ճանաչվել է տուժող։

Նույն աղբյուրից հայտնի դարձավ, որ ՔԿ-ն միաժամանակ դադարեցրել է նրա նկատմամբ յոթ ամիս առաջ հարուցված քրեական հետապնդումը, որով զինծառայողին վերագրվում էր դասալքություն։

Ավելի վաղ հայտնել էր դարձել, որ 2021 թվականի նոյեմբերի 12-ին պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը ծառայակցի ուսապարկը բերելու նպատակով մեկնել էր իր դիրքերից 1 ԿՄ հեռավորության վրա գտնվող մեկ այլ դիրք, իսկ հետ վերադարձին անհետացել է։https://funblog.su/17193/?fbclid=IwAR3tA0qpEgLmucZVCrd5rbbrCG7rRbbrmcEuohG077k91eTrWNCx7nSymHU