Մեկնարկել են «SՎET Հոմ » աշխատանքային անվանմամբ նոր սիթքոմի նկարահանման աշխատանքները։  Նոր նախագծում նկարահանվել  են բազմաթիվ հայտնի ու սիրված դերասաններ, այդ թվում՝  Աղաս Մանուկյան, ով հանդես է գալիս Տոլիկի կերպարում,

Զառա Սահակյանը՝ Սվետի կերպարում,Լյուսի Հայրապետյանը՝ Մայրանուշ, Մակար Գալստյան՝  Սմբատ պապ, Հայկ Սերոբյան – Հայկ, Վարդան Քոչարյան – Սմբատիկ։  

Նոր նախագծի   պրոդյուսերն է Հայկ Սերոբյանը։

Հիմնական գործողությունները կատարվում են Սվետի տանը։ Նկարահանման հրապարակում պրոֆեսիոնալ մթնոլորտ է և դերասաններն էլ շատ պատրաստված են, և այդ ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ սիթքոմը լուրջ հաջողություն կունենա։ Ի դեպ, նախագիծը հասանելի և թույլատրելի է բոլոր տարիքային խմբերի համար։ Միտքն ու գաղափարն էլ  հեռուստադիտողին կստիպեն լարված հետևել ու սպասել սերիալի ընթացքին ու դրա շարունակությանը։

 Բացենք մի փոքր գաղտնիք սերիաների նկարահանման ընթացքից։ Սվետի տանը, բոլորը ենթարկվում են հենց Սվետին, ով իրականում խստապահանջ կին է։  Ապրում է ամուսնու, հոր և որդու հետ։ «Իշխանությունն» իր ձեռքն առած ղեկավարում է բոլորին։  Նա հանդես է գալիս որպես գովազդի մասնագետ և իր ծառայություններ է առաջարկում, իսկ թե ինչպես է հասնում իր ուզածին՝ կտեղեկանանք հաջորդիվ նկարահանվող սերիաների ընթացքում։ Ինչպես շատ ավանդական ընտանիքներում, այնպես էլ սիթքոմում՝ աներն ու փեսան յոլա չեն գնում։

Հավելենք, որ «SՎET Հոմ»-ը ամբողջ ընտանիքով դիտելու համար նախատեսված հեռուստանախագիծ է, որում բացի հումորն ու ծիծաղելի իրավիճակները, փորձում են ավելացնել նաև կրթադաստիարակչական տարրեր, այնպես, որ մաղթում ենք ձեզ բարի դիտում։