Երեկ՝ օգոստոսի 15-ին, Դվին ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Սարիբեկ Սուքիասյանի դստեր հարսանյաց արարողությունը։ Հարսանիքը նման չի եղել այն ճոխ ու բազմամարդ հարսանիքներին:

Եղել են միայն իրենց ընտանիքի անդամներն ու ընկերները: Սուքիասյաններն իրենց զավակի տոնը չեն քաղաքականացրել, այդ պատճառով ներկա չի եղել նաև վարչապետը:

Մեր տեղեկություններով՝ հարսանիքին ներկա է եղել Ալեն Սիմոնյանն իր կնոջ հետ, լավ ուրախացել են:
Հարսանիքին ներկա է եղել նաև Խաչատուր Սուքիասյանի խնամի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։