Խնդրում եմ կարդացեք ու տարածեք, հետո ուշ է լինելու.. Կետ առ կետ բացատրեմ, թե ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար այն փաստաթուղթը, որը պատրաստվում ստորագրել Ն. Փաշինյանը։

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որը թելադրում է Ադրբեջանը։ Այդ թվում բոլոր վի ճելի տարածքներն անցնում են Ադրբեջանին։

Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է հայկական Արցախից։ Որպես արդյունք՝ Արցախի հայությունը վերջնականապես հայաթափվում է։

Հայաստանը Ադրբեջանին է հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ (տե՛ս կից Սեդրակ Մկրտչյանի քարտեզները՝ հանձնվող տարածքների նշումով) որոնք ԽՍՀՄ տարիներին տարօրինակ որոշումներով տարբեր տարիներին տրվել են Խորհրդային Ադրբեջանին։ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին տալ հայկական անկլավը (Արծվաշեն)։ Եթե նույնիսկ այդպիսի բան լինի, ապա Արծվաշենում, որը հեռու է ՀՀ-ից մոտ 7 կմ և բոլոր կողմերից շրջափակված է Ադրբեջանով, որևէ հայ մարդ բնակություն չի հաստատի։ Այսինքն՝ զիջման դիմաց մենք որևէ բան չենք ստանում։

Տարածքային զիջումների արդյունքում Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում մենք ստանում ենք Ադրբեջան-Թուրքիա ուղիղ ռա զմական ներկայություն, որը ամեն հարմար առիթի փորձելու է խորացնել ներկայությունը և ճնշում գործադրել Հայաստանի վրա։

Նույն տարածքային զիջումների արդյունքում Հայաստանը զրկվում է արտաքին աշխարհի հետ կապող իր երկու հիմնական ճանապարհաների անվտ անգությունը։ Իրանի հետ ճանապարհի Գորիս-Կապան հատվածը արդեն դեկտեմբերից թուրքերի վերահսկողության տակ է, իսկ նոր զիջումներով թուրքերի վերահսկողության տակ կհայտնվի նաև Վրաստանի հետ կապող ճանապարհը (դրանով իսկ կմեռնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհը)։ Այսինքն «տրանսպորտային ապաշրջափակում» գեղեցիկ արտահայությունը իրականության մեջ վերածվում է Հայաստանի լիարժեք շրջափակման։

Հայաստանը Սյունիքով հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ՝ միջանցք է տալիս Թուրքիային և Ադրբեջանին, որը ամրագրված է նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթով։ Հայաստանը որևէ նման բան Ադրբեջանից չի ստանում։ Ադրբեջանով անցնող ճանապարհները ոչ միայն ձեռնտու չեն, այլև որևէ անվտանգային երաշխիք չունեն հայերի համար։

Ադրբեջանը և Թուրքիան տարբեր միջոցներով ճնշում են գործադրելու, որպեսզի մենք հրաժարվենք սեփական բանակից (այդ թեմայով արդեն իսկ երկու երկրները աշխատում են, իսկ տեղական օկուպացիոն ռեժիմը սկսել է կրճատել բանակի թիվը)։ Մենք զրկված ենք լինելու դիմադրելու որևէ հնարավորությունից:

Որպես արդյունք՝ Հայաստանը զրկվում է իր աշխարհաքաղաքական կշռից, 5 տարվա հեռանկարում վերջնականապես կորցնում է Սյունիքը և վերածվում է Թուրքիայի և Ադրբեջանի գաղութի։ Ֆորմալ առումով մենք պետություն դեռ կունենանք (դրոշ, գերբ, հիմն և այլն), բայց իրականության մեջ կլինենք ամբողջապես Թուրքիայի և Ադրբեջանի կամքից կախված երկիր, որոնք կթելադրեն մեր գոյության իրենց պայմանները։ Պիտի հիշեցնեմ նաև, որ վերջիններիս պլաններում այս տարածքում անկախ ու ուժեղ Հայաստան պետության գոյությունը անթույլատրելի է, նրանք հետևողական թուլացնելու են Հայաստանը։

Ու եթե ձեզ թվում է, որ նույնիսկ այսպիսի նվաստացուցիչ պայմաններում կարողանալու եք հանգիստ ձեր հացը վաստակել ու անվտ անգ քնել, ապա չարաչար սխալվում եք։ Չե՞ք հավատում։ Հարցրե՛ք Կիպրոսի հույներին, Սիրիայի հայերին կամ սյունեցիներին։

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ | Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանության պարագլուխը պատրաստվում է ստորագրել Հայաստանի երկրորդ կապիտուլիացիան, որից կարելի էր հանգիստ խուսափել, եթե նոյեմբերից մենք մերժած լինեինք այս իշխանությանը։ Այսօր նոր կապիտուլիացիայի ստորագրմանը կարող է խանգարել միայն ժողովրդական անհամաձայնությունը։

Բացատրե՛ք սա ձեր ընկերներին, բարեկամներին ու ինքներդ ինքնակազմակերպվեք, մի՛ սպասեք որևէ մեկին։ Մի՛ տրվեք էժան շան տաժի։ Հայաստանում կան վատ ու լավ ղեկավարներ, բայց դա վաճանը մեկն է, որին պետք է կանգնեցնել։

Իմ պարտքն է զգո ւշացնել, որ Հայաստանը այս երկրորդ կապիտուլիացիայից կարող է և երբեք չվերականգնվել։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

Por favor lea y distribuya, entonces será demasiado tarde. Explicaré punto por punto qué consecuencias tendrá para Armenia el documento que va a firmar Armenia. Pashinyan.

Armenia reconoce la integridad territorial de Azerbaiyán dentro de las fronteras dictadas por Azerbaiyán. Todos estos territorios pasan a Azerbaiyán.

Al reconocer la integridad territorial de Azerbaiyán, Armenia finalmente renuncia al Artsaj armenio. Como resultado, los armenios de Artsakh finalmente están siendo vaciados de armenios.

Armenia está entregando a Azerbaiyán una serie de territorios en la región de Tavush և Ararat (ver los mapas adjuntos de Sedrak Mkrtchyan con una indicación de los territorios que se entregarán) que fueron entregados al Azerbaiyán soviético en diferentes años durante los años soviéticos con extrañas decisiones. . Azerbaiyán se niega a ceder a Armenia el enclave armenio (Artsvashen). Incluso si sucede tal cosa, en Artsvashen, que está a unos 7 km de Armenia, está rodeado por todos lados por Azerbaiyán, por lo que ningún armenio puede establecerse. Es decir, no obtenemos nada a cambio de la concesión.

Como resultado de las concesiones territoriales, en las regiones de Tavush, Ararat y Vayots Dzor, tenemos una presencia militar directa entre Azerbaiyán y Turquía, que intentará profundizar su presencia en cualquier oportunidad, para presionar a Armenia.

Como resultado de las mismas concesiones territoriales, Armenia pierde la seguridad de sus dos carreteras principales que conectan con el mundo exterior. El tramo Goris-Kapan de la carretera con Irán ha estado bajo control turco desde diciembre, y con nuevas concesiones, la carretera que conecta Georgia con Georgia también estará bajo control (por lo tanto, la carretera «Norte-Sur» morirá). En otras palabras, la hermosa frase «desbloqueo de transporte» se convierte en un bloqueo completo de Armenia en realidad.

Armenia, una carretera con un estatus especial a través de Syunik, da un corredor a Turquía y Azerbaiyán, que está fijado por el documento de capitulación del 9 de noviembre. Armenia no recibe nada de eso de Azerbaiyán. Las carreteras que atraviesan Azerbaiyán no solo son desfavorables, sino que tampoco garantizan la seguridad de los armenios.