Հայտարարություն Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր, ինչը բացարձակ անընդունելի է՝ հաշվի առնելով պարզ իրողությունը, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից: Արձանագրված դեպքերով արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն, մեղավորները կրելու են օրենքով սահմանված

պատասխանատվություն: Խստորեն դատապարտում ենք բոլոր նման միտումները, քաղաքական ուժերին համոզիչ կերպով կոչ անում ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու, առավել ևս՝ այս կամ այն թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու փորձերից: Հարկ ենք համարում նշել, որ այդ գործողությունները դուրս են օրենքից, և բոլոր նրանք, ովքեր կխախտեն քաղաքական գործընթացների հանդեպ չեզոքության կարևորագույն սկզբունքը, պատասխանատվության կենթարկվեն իրավական հարթությունում:

Declaración Antes de las elecciones parlamentarias anticipadas en la República de Armenia el 20 de junio, se observan casos de propaganda política preelectoral en el Ejército de Defensa de Artsaj, lo cual es absolutamente inaceptable, teniendo en cuenta el simple hecho de que las Fuerzas Armadas están fuera de la política. . Ya se ha designado una investigación oficial en los casos registrados, los culpables tendrán la responsabilidad definida por la ley. Condenamos enérgicamente todas estas tendencias y hacemos un llamamiento convincente a las fuerzas políticas para que se abstengan de interferir con el Ejército de Defensa de Artsaj en los procesos políticos internos de Armenia, especialmente en la campaña preelectoral a favor de tal o cual candidato. Cabe señalar que estas acciones están fuera de la ley, y todos aquellos que violen el principio básico de neutralidad en los procesos políticos serán responsables en el ámbito legal.