Հայկ Մարությանն ընտրություններից հետո ընտանիքի հետ կլքի Հայաստանը

Sputnik Արմենիան գրում է․ Երբեմնի դերասանը Երևանի քաղաքապետի պաշտոնում, իհարկե, չէր կարող ունենալ նախկին եկամուտները։ Ուստի նա ստիպված վաճառել է Չեխիայի բնակարանը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից: Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

«Վերջին երեք տարիները հեշտ չէին նրա համար։ Գումարը չէր բավականացնում, նա նույնիսկ վաճառել է Չեխիայում ունեցած սեփականությունը», — ասաց նա։

Հայկ Մարության կին

Մարությանի կինը ազգությամբ չեխ է, ամուսիններն անշարժ գույք ունեն Պրահայում։ Մեր տեղեկություններով՝ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքապետի եկամուտները անհամեմատելի նվազել են դերասանական հոնորարների համեմատ, և որպեսզի ընտանիքը շարունակի իր սովորական ապրելակերպը, նրանք որոշել են վաճառել Եվրոպայում ունեցած գույքը։

Հիմա Մարությանը ցավում է, որ մտել է քաղաքականություն, քանի որ շատ նախագծեր չի կարողացել իրականացնել։ Մեր աղբյուրի խոսքով` Մարությանը մտածում է ընտրություններից հետո ընտանիքի հետ Հայաստանը լքելու մասին: