Վարդենիսի ավտոճանապարհին Mercedes-ը մխրճվել է ոչխարի հոտի մեջ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի սկզբնամասում մխրճվել է ոչխարի հոտի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա արդյունքում ոչխարներից ու գառներից մոտ 30-ը սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։ Դեպքի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը, ում կարգադրությամբ էլ ժամանում են նույն վաշտի 1-ին դասակի տեսուչները։


Ժամանում է նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի, ոչխարների տիրոջ կամ տերերի ինքնությունը։