Հեղափոխությունից հետո շատերն էին փոձում ինտեգրվել նոր իշխանական թիմին և իշխող քաղաքական ուժին, այցելում էին գրասենյակներ, մասնակցում ժողովների։
Բնականաբար շատ մարդիկ անձնական բնույթի ակնկալիքներ ունիեն` մեկը պաշտոնի ակնկալիք, մեկը ինչ որ արտոնության, մեկը ինչ որ տնտեսական ազդեցության և այլ։
Այսօր տեսնում ենք, որ այդ մարդկանցից ոմանք, ում նեղ անձնական սպասելիքները չեն “արդարացել” և շարունակում են նոր հովանավորների փնտրտուքը, հիմա էլ հայտնվել են քոչարյանի թիմում։


Հիմա վստահաբար կարող ենք փաստել, որ մեր իշխանությունները և իշխող քաղաքական ուժը միանգամայն ճիշտ է վարվել, որ թույլ չի տվել այդ մարդկանց ինտեգրվել իշխող ուժին։
Վստահաբար քոչարյանի թիմում հայտնված մարդը չի կարող մտածել իր երկրի և ժողովրդի մասին, նրան միայն իր նեղ անձնական շահն է հետաքրքրում և միանգամայն ճիշտ են վարվել այդ մարդկանց տոն չտալով և վանելով։

Շավարշ Սողոմոնյան