«Մարդուն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա»,- հարցազրույցի ժամանակ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե ինչպես է գնահատում իր ռուսերենի իմացությունը, պատասխանեց Արա Աբրահամյանը։ Ճշմարիտ է, նա երկար տարիներ ապրում է Ռուսաստանում, բայց չի թաքցնում, որ մարդիկ ունենում են որոշակի թերություններ, իսկ իր թերությունը հենց այդ է, չնայած, որ հպարտ է լիարժեք հասկանում է դիմացինին։ Այդուհանդերձ ընդգծենք, որ դա չի խանգարում նրան լիարժեք հաղորդակցվել և իրականացնել իր ծրագրերը։

Այն ծրագրերը, որոնց համար նա մշտապես մտածում է, ոչ թե բացասականը, այլ ցանկացած հարցում գտնում է փրկության օղակը։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են պարոն Աբրահամյանի գիտեն, որ նա միշտ էլ ձեռք է մեկնում, միշտ էլ աջակցում է, նրա համար չկան չլուծվող հարցեր, չլուծվող խնդիրներ։ Նա հիմնել է բազմաթիվ ընկերություններ, հիմնադրամներ և նախաձեռնել կարևոր բարեգործական և մարդասիրական ծրագրեր։ Նա մասնակցել է տարբեր մարդասիրական նախաձեռնությունների՝աջակցելով դժբախտության մեջ գտնվող բազմաթիվ մարդկանց։ Մասնավորապես. 2005 թվականին Հասարակածային Գվինեայում և Նիգերիայում ձերբակալված հայ օդաչուները և ռուս նավաստիները կալանքից ազատ արձակվեցին Արա Աբրահամյանի անձնական միջամտության և գործուն դիվանագիտական ջանքերի շնորհիվ։

«Ցանկացած հարցում, գործում, որ կատարում ես կարևոր է ունենալ հավատ, պետք է ունենաս հավատ այն գործի հանդեպ, որ կատարում ես, սկսում ես, հատկապես, երբ խոսքը մարդկային կյանքերի մասին է»,-հավելում է պարոն Աբրահամյանը և հորդորում, որ կարևորն այդ գործում անկեղծությունն է, սրտացավությունը։

«Եթե մարդը լիաթոք ծիծաղում է, չկա ավելի լավ դեղատոմս, քան դա»,- ապրելով այս պատգամով, Արա Աբրահամյանը փորձում է լուծել մարդկանց հոգսերն ու խնդիրները, ապահովվել լիաթոք ծիծաղելու դեղատոմսով։

Հարցազրույցի ժամանակ պարոն Աբրահամյանն անդրադարձել է նաև գերիների հարցին։ Պատերազմի ավարտից 8 ամիս անց դեռևս անհայտ կորածների ու գերիների վերջնական թվեր չկան։ Ոչ պաշտոնական տվյալներով գերության մեջ է գտնվում շուրջ 200 հոգի։ Անհայտ կորածների մասին տվյալներ հավաքագրում են, բայց այն, որ որևէ շարժ չկա՝ ակնհայտ է։

Այս խնդրով էլ Արա Աբրահամյանը խիստ մտահոգված է։ Նա գտնում է, որ սա իշխանությունների սխալի արդյունքն է։ Ստորագրելուց առաջ՝ պետք է գիտակցել, թե ինչ ես ստորագրում, ի վերջո խոսքը մարդկային կյանքերի մասին է․ «Պետք չէ մեղադրել Մոսկվային կամ Ադրբեջանին։ Այլ անհրաժեշտ է քայլեր անել»։

Հետևապես՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը պարբերաբար նամակներ է հղում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նա չդադարեցնի իր քայլերը և զբաղվի գերիների վերադարձի խնդրով։ Նա նախաձեռնել է նույնիսկ ստորագրահավաք, որպեսզի Ալիևը ետ տա մեր տղաներին, ցավոք վերջինս հրաժարվել է ստորագրել։

Նա գտնում է, որ պետք է միջնորդ, որ կկարողանա Ալիևի հետ լեզու գտնել, նրա մեջ արթնացնել մարդկությունը, խիղճը, որ գերիներն օր առաջ գան հայրենիք․ «Ալիևը պետք է ապացուցի, որ խաղաղություն է ցանկանում, ոչ թե խոսքով, այլ ետ վերադարձնի մեր տղաներին»։

Կարծում եմ՝ ուղղակի պետք է ականաջալուր լինել Արա Աբրահամյանի պես փորձառու և գիտակից մարդու խորհուրդներին և լուծել անլուծելի թվացող բոլոր խնդիրները, այդ թվում՝ գերիների հարցը։

“A person should be accepted as he is,” Ara Abrahamyan answered the host’s question during the interview, how he assesses his knowledge of Russian. It is true that he has lived in Russia for many years, but he does not hide that people have certain shortcomings, and that is his shortcoming, although he is proud and fully understands the other person. However, let us emphasize that this does not prevent him from fully communicating and implementing his plans.

The plans for which he always thinks, not the negative, but finds the link of salvation in any issue. All those who know Mr. Abrahamyan know that he always lends a hand, always supports, there are no unsolvable issues for him, unsolvable problems. He founded many companies, foundations, initiated various charitable and humanitarian programs. He has participated in various humanitarian initiatives, supporting many people in distress. In particular. Armenian pilots arrested in Equatorial Guinea in Nigeria in 2005 and Russian sailors were released from prison thanks to Ara Abrahamyan’s personal intervention and active diplomatic efforts.

“In any matter, in the work that you do, you can have faith, you have to have faith in the work that you do, you start, especially when it comes to human lives,” adds Mr. Abrahamyan, urging that It is sincerity, compassion.

“If a person laughs out loud, there is no better prescription than that,” living with this message, Ara Abrahamyan tries to solve people’s worries and problems, to be provided with a prescription to laugh out loud.

During the interview, Mr. Abrahamyan referred to the issue of prisoners. Eight months after the end of the war, there are no final numbers of missing and captives. According to unofficial data, about 200 people are in captivity. Data on missing persons are being collected, but it is obvious that there is no movement.

Ara Abrahamyan is very concerned about this issue as well. He thinks that this is the result of the mistake of the authorities. Before signing, you have to realize what you are signing, after all, it is about human lives ․ “Moscow or Azerbaijan should not be blamed. It is necessary to take other steps. “