«60 օրվա ընթացքում պետք է իրականացվեր Մեղրիի շրջանի բնակչու­թյան և ներկայումս Աղդամի, Ֆի­զուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի եւ Շա­հումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք»,-այս մասին իր ֆեյսբուքյն էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

60 օրում ցանկանում էր Մեղրին հանձնել, իսկ այսօր «Միջանցք» բառը կիրառելը հանցագործություն է համարում։
Փակ դահլիճներում խրոխտ ելույթներով հանդես եկող մեկը, հայտարարել է, թե «Միջանցք բառը կիրառելը հանցագործություն է»:

Միջանցքի մասին այսօր խոսում է մեկը, ով ժամանակին ցանկանում էր մի ամբողջ Մեղրի տալ Ադրբեջանին: Ինչպես 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց` Հայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդկանց շնորհիվ՝ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի, ովքեր խափանեցին այդ ծրագիրը, և դրա դիմաց վճարեցին իրենց կյանքի գնով։

Համաձայնագիրը, որի գոյությունը տարիներ շարունակ հերքվել էր Քոչարյանի ու նրա իշխանության կողմից, ի թիվս այլ փաստաթղթերի 2008-ին ստացել էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը:

Ըստ այդ փաստաթղթի՝ Մեղրին պետք է փոխանցվեր Ադրբեջանին՝ Ղարաբաղի դիմաց: Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը փոխանցվելու էին Հայաստանի Հանրապետությա­նը, Մեղրիի շրջանը (1988թ. եղած սահմաննե­րում, ինչպես նշված է Ա հավել­վածում) փոխանցվում էր Ադրբե­ջանի Հանրապետությանը։

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հա­յաստանը պետք է իրականացներ իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Աղդա­մի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կու­բաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի եւ Ղազախի շր­ջանները։ Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվեր սույն Համա­ձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում։

60 օրվա ընթացքում պետք է իրականացվեր Մեղրիի շրջանի բնակչու­թյան և ներկայումս Աղդամի, Ֆի­զուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի եւ Շա­հումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք։

ՀԳ. Ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է բազմիցս շեշտել, Մեղրիի փոխանակման թեման քննարկվել է մեկ անգամ՝ 1999 թվականին, իսկ ներկայիս կառավարությունը երբեք ոչ պաշտոնապես, ոչ ոչ պաշտոնապես չի քննարկել միջանցքի, տարածքի փոխանակման հետ կապված հարցեր։

The agreement, the existence of which was denied for years by Kocharyan and his government, was received in 2008 by the headquarters of presidential candidate Levon Ter-Petrosyan, among other documents.

According to that document, Meghri was to be transferred to Azerbaijan in exchange for Karabakh. After the entry into force of the agreement, the territory of the former Nagorno-Karabakh Republic, the Shushi region and the Lachin region would be transferred to the Republic of Armenia, the Meghri region (within the borders of 1988, as mentioned in Annex A) was transferred to the Republic of Azerbaijan.

After the agreement entered into force, Armenia was to withdraw its armed forces from all the occupied territories of Azerbaijan, including the regions of Aghdam, Fizuli, Jebrail, Kubatli, Shahumyan, Kelbajar, Zangelan and Kazakh. Withdrawal shall be completed within 60 days of the entry into force of this Agreement.

Within 60 days, the population of the Meghri region, currently living in the Aghdam, Fizuli, Jebrail, Kubatli, Zangelan, Kelbajar and Shahumyan regions, had to be safely and voluntarily relocated to the Republic of Armenia.

HG. As the acting Prime Minister Nikol Pashinyan has repeatedly stressed, the topic of Meghri exchange was discussed once, in 1999, and the current government has never formally or informally discussed issues related to the exchange of corrido