ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է կնոջ կողմից կատարված խարդախության և սուտ մատնության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2019թ. նոյեմբեր ամսին 24-ամյա կինը, օգտվելով ամուսնու անձնագրային

տվյալներն ունենալու հանգամանքից, համացանցի միջոցով վերջինիս անձնագրային տվյալներով ընկերության հետ կնքել է սպառողական վարկի պայմանագիր, այնուհետև խաբեության եղանակով հափշտակել նրա քարտային հաշվեհամարին փոխանցված զգալի չափերով գումարը:

Բացի այդ, 24-ամյա կինը գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է, որ վերը նշված հանցագործությունը կատարել է դեպքին ակնհայտորեն առնչություն չունեցող անձը:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ