Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվութունն է տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր»։ Ակնհայտ է, որ նմանատիպ ապատեղեկատվությունն ադրբեջանական ռազմաքաղաքական

ղեկավարությունը շրջանառության մեջ է դնում ՀՀ զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը սրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծելու, և Ադրբեջանի ԶՈՒ կողմից մայիսի 12-ին և 13-ին Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցելու սադրանքը հակակշռելու նպատակով։ ՀՀ

պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, ո՛չ հունիսի 1-ին և ո՛չ էլ դրան նախորդող օրերին, Ադրբեջանի Հանրապետության սահմանը չեն հատել, և դրա վերաբերյալ բոլոր պնդումներն այդ երկրի պաշտպանական գերատեսչության կողմից տարածվող ապատեղեկատվություն են, որի ծավալը, վերջին շրջանում, էապես ավելացել է։

Մասնավորապես՝ օրեր առաջ էլ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում էր, թե հայկական կողմը կրակ է բացել ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա, ինչը հերքվեց, համապատասխանաբար՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարության կողմից։

The Ministry of Defense of Azerbaijan has spread another misinformation, according to which 40 Armenian servicemen crossed the border into Azerbaijan on the evening of June 1, after which the units of the Azerbaijani Armed Forces “forced them to return to their starting positions.” It is obvious that such misinformation is being circulated by the Azeri military-political leadership in order to counterbalance the pro

vocation of the Armenian armed forces to try to aggravate the Armenian-Azerbaijani border situation, to counterbalance the provocation of the Azerbaijani Armed Forces to enter the Republic of Armenia on May 12-13. . The Ministry of Defense of the Republic of Armenia states that the Armed Forces of the Republic of Armenia did not cross the border of the Republic of Azerbaijan, neither on June 1, nor in the day

s preceding it. , has recently increased significantly. In particular, a few days ago the Azeri Defense Ministry claimed that the Armenian side opened fire both on the Armenian-Azerbaijani border and on the Azeri positions in the direction of Shushi, which was denied, respectively, by the Armenian Defense Ministry and the command of the Russian peacekeeping mission in the Artsakh Republic. from.