Վիգեն Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կարմիր գծերը անցել, ու համառորեն շարունակում եք անցնել;Ամոթ է; Վերջ տվեք;

Ինչպե՞ս կարող եք ժողովրդին, ովքեր սատարում են Փաշինյանին հիմնականում համարել տգետներ, հոգեպես խեղվածներ, թշվառներ, միամիտներ…..Դուք էս ինչքա՞ն եք իջել։

Վիրավորելով ժողովրդին ու երկրի ղեկավարին, միայն առհամարհանքի եք արժանանում։

Ձեր նպատակն է զոհված զինվորների սևազգեստ մայրերին տրամադրել Փաշինյանի դեմ։

Կեղծ լուրեր տարածելուվ ու կեղծ տեղեկություններով մի փորձեք կերակրել ժողովրդին։

Ունե՞ք ապացույցներ, որ պետական պաշտոնիաները թաքցնում են մեր զոհվածների դիակները; Խիստ կասկածում եմ , քանզի դուք լուն դավա եք սարքում, ինչ մնաց անուններ իմանաք ու չհրապարակեք։

Ասեմ նաև, ձեր թվարկած ժողովուրդը փող չի ուզում և անձնական ակնկալիքներ չունի նախկինների դղյակներից , ինչը հենց կառուցվել է ժողովրդի ու բանակի հզորացման հաշվին։

Մի վիրավորեք ժողովրդին, գնացեք հավատացեք « առյուծ ճղողներին», մեզ էլ
հանգիստ թողեք։

Կա՛մ ճիշտ խոսեք, կա՛մ լռեք։