ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները, հետևողականորեն շարունակելով հանցավորության դեմ պայքարի՝ իրենց գործառույթի իրականացման ուղղությամբ տարվող միջոցառումները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և

իրացնելու կասկածանքով 2021 թվականի մայիսի 27-ին Երևան քաղաքի Արարատյան փողոցում գտնվող «Ապավեն» մաքսային տերմինալի մոտակայքից Ազգային անվտանգության ծառայություն են բերման ենթարկել ԻԻՀ քաղաքացի, «ԴԱՖ» մակնիշի բեռնատարի վարորդ Ս.Ա-ին, ինչպես նաև «Մերսեդես G55» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մ-ին և ուղևոր Ռ.Ղ-ին: Դեպքի վայրի զննությամբ «Մերսեդես G55» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել և վերցվել է ավտոամբարձիչի մեջ

թաքցված ձևով ապօրինի պահվող առաձնապես խոշոր չափերի՝ շուրջ 995 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, որը մաքսանենգ ճանապարհով ապօրինի տեղափոխվել է ՀՀ բեռնատարի վարորդ Ս. Ա-ի կողմից: Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց

ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հիշյալ անձինք ձերբակալվել են, հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Առաջադրվել է մեղադրանք, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեադատավարական թույլատրելի

գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

The employees of the Yerevan National Department of the National Security Service of the Republic of Armenia, consistently pursuing the measures taken to carry out their functio

n in the fight against crime, realizing the received operative data, suspected of smuggling large quantities of drugs, as well as suspected illegal acquisition, possession and transportation of large quantities. On May 27, 2021, SA, an Iranian citizen, driver of a DAF truck, as well as AM, driver of a Mercedes G55, were brought to the National Security Service near the “Apaven” customs terminal on A

raratyan Street in Yerevan. to R. և. During the inspection of the scene, in the interior of the “Mercedes G55” car, about 995 grams of opium, illegally kept with a hidden egg hidden in the crane, was found and smuggled to the RA truck driver S. By A. The above-mentioned persons were arrested in connection with the above-mentioned cases of illegal smuggling, possession and transportation of large quantities of drugs by a group of individuals with the prior consent of a group of individuals for smuggling large amoun

ts of drugs. The mass was sent for trial. Charges were brought, and detention was chosen as a measure of restraint. 4STOPPED The necessary investigative and other judicial actions are taken using the permissible criminal procedure tool, in order to find out the full circle of persons involved in the scheme of illegal import of drugs into the territory of the Republic of Armenia through smuggling.

Сообщение ՎԵՐՋԱՊԵՍ․ ԱԱԾ-ն սարսափելի վտանգավոր հանցանք է բացահայտել. Սրանց քոքը պետք է կտրել (տեսանյութ) появились сначала на .