Այո, ոչ մեկի համար էլ նորություն չէ, որ Գագիկ Ծառուկյանն առանձնահատուկ կարևորություն է տալիս սոցիալական ուղղվածության ծրագրերին և մշտապես իր ուշադրության առանցքում է պահում հանրության ամենատարբեր շերտերին մտահոգող խնդիրները:

Նրա գլխավորած հիմնադրամը զգալի ֆինանսական միջոցներ է ուղղում նաև մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանը: Տարիներ շարունակ բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում նաև Արարատի և Արմավիրի մարզի խաղողագործներին: Յուրաքանչյուր տարի շուկայականից անհամեմատ էժան գնով հատկացվող բարձրորակ պարարտանյութը, դեղորայքն ու դիզվառելիքը դարձել են իսկական փրկություն հազարավոր հողագործների համար, իսկ փորձառու մասնագետների անվճար խորհրդատվությունը՝ ճշգրիտ ուղեցույց բազում անորոշ հարցերին:

Ընդառաջ գնալով բազմաթիվ գյուղացիների խնդրանքին՝ հիմնադրամը վերջին տարիներին նաև խաղողի այգիների համար անհրաժեշտ բետոնե հենասյուներ է հատկացնում հարյուրավոր խաղողագործների, որոնց միջոցով հնարավոր է դառնում ոչ միայն պահպանել խաղողի բերքը, այլև նոր այգիներ հիմնել՝ ավելացնելով գյուղացիների եկամուտն ու հոգալով տարվա ապրուստը:

Այսօր էլ տեղեկացանք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնը Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործներին հերթական աջակցությունն է ցուցաբերել: Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին կայացած հանդիպման ժամանակ խաղողագործները Գագիկ Ծառուկյանից խնդրել էին բետոնե հենասյուներ՝ իրենց այգիներն ընդլայնելու և նորերը հիմնելու համար:

Գյուղացիների խնդրանքը հերթական անգամ բավարարվել է. Գագիկ Ծառուկյանի հանձարարությամբ ավելի քան երկու տասնյակ խաղողագործներ ապահովվել են բետոնե հենասյուների անհրաժեշտ խմբաքանակով: Հերթական անգամ համոզվեցինք, որ Գագիկ Ծառուկյանի բերանից դուրս եկածը կարճ ժամանակում կատարվում է, քանզի նա գործի մարդ է, ոչ թե դատարկ խոսքի։

Yes, it is not news for anyone that Gagik Tsarukyan attaches special importance to social programs, always keeping in his focus the issues of concern to various segments of society. The fund headed by him also directs significant financial resources to the development of our country’s agriculture. For years he has been providing comprehensive support to the grape growers of Ararat and Armavir regions. High-quality fertilizers, medicines and diesel fuel, provided at a much cheaper price than the market each year, have become a lifeline for thousands of farmers, and free expert advice provides accurate guidance on many uncertain issues.

Responding to the request of many villagers, in recent years the foundation has provided concrete pillars for vineyards to hundreds of growers, which not only maintain the grape harvest, but also establish new gardens, increasing the income of the villagers and providing a living for the year.
Today we also learned that the “Multi Group” concern has provided another support to the grape growers of Armavir and Ararat regions. During the meeting at the beginning of the agricultural work, the grape growers asked Gagik Tsarukyan for concrete pillars to expand their gardens and establish new ones.

The request of the villagers was once again satisfied. On Gagik Tsarukyan’s instruction, more than two dozen grape growers were provided with the necessary batch of concrete pillars. We were once again convinced that what came out of Gagik Tsarukyan’s mouth is done in a short time, because he is a man of action, not of empty words.